News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թե «Քաղաքացիական պայմանագիրը», թե «Լուսավոր Հայաստանը» ավելի շատ հայտնի են որպես արեւմտամետ ուժեր, բայց իրադարձությունների զարգացումները մեզ այլ տրամաբանություն են հուշում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած «Ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագրի որոշման մասին» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշեց լսումների մասնակիցներից Տիգրան Գրիգորյանը:

Նա դիմելով Էդմոն Մարուքյանին, ասաց. «Ուզում եմ հասկանալ, թե դուք որպես քաղաքական ուժեր, ինչ վերանայումներ եք անելու ձեր արժեհամակարգում, որպեսզի իշխանության գալու կամ իշխանության մաս կազմելու դեպքում կարողանաք ավելի հեշտ ու արդյունավետ հարաբերություններ ունենք ՌԴ-ի ղեկավարության հետ»:

Ի պատասխան Մարուքյանն ասաց. «Ելք» դաշինքի հիմնադրման ժամանակ այս հարցը քննարկվել է եւ միշտ ասվել է, որ դուք արեւմտամետ ուժ եք, եւ անընդհատ մենք ասել ենք, որ մերժում ենք եւ արեւմտամետությունը, եւ ամերիկամետությունը, ռուսամետությունը: Ընդհանրապես, չի կարելի որեւէ մետ լինել նման տարածաշրջանում ապրող երկրի պարագայում: Բայց անընդհատ այդ պիտակները փակցվել են մեզ վրա: ՔՊ-ն էլ չեմ կարծում, թե արեւմտամետ ուժ է: Մենք գիտենք, որ Սիրիա զորք ուղարկելու հարց եղել է նաեւ ՀՀԿ-ի ժամանակ, բայց չեն ուղարկել: ՔՊ-ն եկավ իշխանության եւ ուղարկեց: Հիմա ՔՊ-ն արեւմտամետ ուժ է, թե ոչ:

Հաջորդը, Հայաստանում որոշումների կայացման գործընթացում լինելու համար, որպեսզի ձեր նշած վտանգները չլինեն, ուղղակի պետք է գործիչները լինեն իրենց երկրին նվիրված, իմանան քարտեզ, թե որտեղ  գտնվում Հայաստանը, ինչ վտանգներ ունի եւ գործեն ի շահ Հայաստանի: Երբ դա անես, ամեն ինչ տեղը կընկնի, անհնար է դու Ռուսաստանի հետ ունենաս վատ հարաբերություններ, եթե դու այդքանը հասկանում ես: Եթե չես հասկանում, կարող ենք դա քննարկել:  Ես ինքս 8 տարի է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ եմ, ոչ մի խնդիր չի եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ