News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ տարում Ռուսաստանի իշխանությունների հետ ինֆորմացիայի փոխանակման խզում է տեղի ունեցել: Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ պետք է մաքսիմալ սեղմ  ժամկետում վերականգնել Ռուսաստանի հետ լիարժեք համագործակցությունը: «Բացի այդ, պետք է որքան հնարավոր է արագ ավարտին հասցնել զոհվածների մարմինների եւ գերիների փոխանակումը: Իշխանությունների կողմից մեծ բացթողում է այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չեն նշել վերջնաժամկետները: Այսպես, այսօր ադրբեջանցի զինվորականներին, որոնք մասնակցում են սահմանների դեմարկացիային, դիմավորում են սահմանամերձ գյուղերի ղեկավարները, այն դեպքում, երբ դա պետք է անեին կենտրոնական իշխանության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները»,-հավելեց Մարուքյանը:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել ԼՂՀ պետական մարմինների հետ աշխատանքը: «Այլապես ստացվում է, որ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին, օրինակ՝ Ստեփանակերտում հասարակական տրանսպորտի վերականգնում, Երեւանում տեղեկանում են ռուսական խաղաղապահ կոնտինգենտից»,-եզրափակեց պատգամավորը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ