News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ներկայումս տիրող մթնոլորտում, որտեղ կա շատ մեծ տեղեկատվական աղբ, մարդկանց մեծ խումբ կա, որոնք չեն կողմնորոշվում, թե ներկայիս պետական կառավարման համակարգում ինչ դեր ունեն՝ ավելի շատ աջակցեն 17 ուժերին, աջակցեն «Լուսավոր Հայաստանին», թե իշխանություններին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած «Ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագրի որոշման մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում նշեց Պետական կառավարման կադեմիայի ուսանող Դավիթ Զաքարյանը:

«Մարդիկ չեն վստահում նախկին իշխանություններին եւ ատում են գործող իշխանություններին: Ինչպե՞ս մոբիլիզացնել այդ մարդկանց, որպեսզի իրենք իրենց դերը ՀՀ կյանքում իմանան: Երկրորդ, ենթադրենք վարչապետը հրաժարական չի տալու, այդ դեպքում ի՞նչ է լինելու»,-ասաց նա՝ դիմելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Վարուքյանին:

Վերջինս ի պատասխան ասաց. «Պետք է ունենանք հնարավորություն բոլոր ուժերով ներկայացնելու յուրաքանչյուրս մեր  տեսլականը: Ոչ մի ուժ չպետք է բացառվի: Ժողովուրդը լսելով յուրաքանյուր ուժի, ինքը կորոշի ում հետ համախմբվի:Սա է ժողովրդավարությունը, ոչ մեկին զոռով, ստիպողաբար չես կարող որեւէ տեղ մոբիլիզացնել: Այլ բան է, որ տարբեր իրավիճկներում տարբեր մեդիաներ այնպես անեն, որ ձեր ձայնն ընդհանրապես չլսվի, ինչպես օրինակ մեզ հետ է արվում: Դա էլ է պլանավորված արվում»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է լինելու, երբ վարչապետը հրաժարական չտա, Մարուքյանն ասաց. «Լինում է շատ վատ, Հայաստանում ներքին կյանքի կայունությունը, խաղաղությունը, հաշտությունը չի լինելու դրա արդյունքում: Երկրորդ, տնտեսությունը շարունակում է անկում ապրել, երրորդ, եթե բանակցություններում նա ներկայանա այն մարդկանց մոտ, որոնք իրենց ձեռ են առել վերջին շրջանում,  չենք կարող ունենալ հայանպաստ որեւէ բան, եւ որեւէ ուղղությամբ ես դրական սպասելիք չեմ կարող ունենալ:

Մենք բազմիցս նշել ենք, որ իշխնափոխությունը պետք է լինի սահմանադրական ճանապարհով, որովհետեւ մենք չունենք ռեսուրս որպես երկիրը, երկիրը տանելով ցնցումների ճանապարհներով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ