News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Այսօր Հայաստանը բախվել է իր տարածքային ամբողջականության իրական սպառնալիքի: Այս մասին «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ այժմ երկրի սահմանները պաշտպանում են կամավորները: «Թուրքերն արդեն գտնվում են Խնձորեսկից 600 մետր հեռավորության վրա: Նմանատիպ իրավիճակ է նաեւ Սյունիքի մարզի այլ բնակավայրերում, քանի որ պետական սահմանը որոշվում է GPS-ի միջոցով: Գրեթե հանձնվել է Ղարաբաղը, ինչի բացատրություն է Հայաստանի ներկայիս իշխանությունների համաձայնությունը սահմանների հետ, որոնք սահմանվել են ԽՍՀՄ ժամանակաշրջանում: Միեւնույն ժամանակ, ՀՀ ԳԱԱ փորձագետները դրան կտրականապես դեմ են: Այս դեպքում հարց է առաջանում՝ Նիկոլ, ինչո՞ւ չես վերադարձնում Արծվաշեն գյուղը, որը ԽՍՀՄ ժամանակաշրջանում Խորհրդային Հայաստանի կազմում էր»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ կան բազմաթիվ փաստեր եւ ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ հնարավորություն կար կանխելու Ղարաբաղում մարտական գործողությունները, սակայն «դա թույլ չի տվել ֆեյք կառավարությունը, որն իշխանության է եկել նախկին ղեկավարների նկատմամբ ատելության քարոզչության սկզբունքներով»: «Այս իշխանությունը 2,7 տարի անց պահում է հասարակությանը ֆեյք իրականության մեջ՝ հասարակության մի մասին մյուսի դեմ հանելով: Հայաստանն ուներ ռեսուրս մարտական գործողություններ իրականացնել ընդամենը 7 օր: Եվ դա այն դեպքում, երբ 2,5 տարի մեզ ասել են, որ «Օսա» զենիթահրթիռային համալիրները մետաղի ջարդոն են, սակայն հակառակը պարզվեց: Սու-30 ինքնաթիռները, որոնք ձեռք են բերվել Նիկոլի ընտանիքի սելֆիի համար, մարտական թռիչք չեն իրականացրել: Այդպիսով, 2,5 տարում ձեռքբերված սպառազինության մասին տեղեկությունները ֆեյք են»,-նկատեց Զոհրաբյանը:

Նա նշեց, որ հայրենիքի փրկության ճանապարհին կա մեկ խոչընդոտ, որն է Նիկոլ Փաշինյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ