News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզի Արավուս գյուղի հատվածում թշնամին 800 մետր առաջխաղացում է ունեցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։

«Ես կանչեցի, առաջին կորպուսի հրամանատարը եկավ, ասաց, որ GPS–ը ցույց է տալիս, որ իրենցն է։ Ասացի՝ դու ասում ես, որ իրենցն է, ես էլ ասում եմ, որ իմն է։ Ես կադաստրի հետ պայմանագիր ունեմ, բացի այդ մեր կադաստրը, եթե սահմանից դուրս է գալիս, ինքը պայմանագիր չի կապում, մերն է, չէ՞, որ կապել է»,– պատմեց վարչական ղեկավարը։

Ըստ նրա՝ թշնամին իր դիրքերը Արավուսից  ընդամենը օդային 500 մետր հեռավարության վրա է դրել։ Արգամ Հովսեփյանն էլ նրանցից 30 մետր հեռավորության վրա դիրքավորվել է, դրոշը տեղադրել, ավտոն կանգնեցրել։

Արգամ Հովսեփյանը պատմեց, որ դեռ մի շաբաթ առաջ ադրբեջանցիները եկել են ու ասել, թե իրենց տարածքն է, բանակցությունների արդյունքում այդ պահին հետ է կանգնել, բայց հաջորդ օրերին կրկին փորձել են առաջանալ։

«Ինքը եկել է, ասում է՝ իմ հողն է, ես էլ ասացի՝ չէ, կեսը քոնն է, կեսը՝ իմը, ասաց լավ, առավոտ կգանք։ Առավոտյան զորամասի հրամանատարը մոտ 30 հոգու հետ եկավ, ինձ ասաց, դե որ քոնն է, բեր դրոշը 10 մետր դու հետ տար, ես էլ 10 մետր բերեմ դեպի ինձ։ Մոտ երեք ժամ էդպես խոսեցինք, մեկ էլ տեսանք Վիլիսը ներքևից եկավ՝ իրենց գյուղից, GPS–ը ձեռքը, քարտեզով։ Ասացին՝ 800 մետր մտել եք մեր հողը, ասացի՝ էս հողը մերն է, ու միշտ էլ եղել է մերը, վկայական ունեմ, ինձ ասում են՝ դա մեզ չի հետաքրքրում։ Էդպես մի շաբաթ վիճեցինք, ես փորձում էի ձգձգել»,– պատմեց նա՝ հավելելով, որ երկու օր առաջ թշնամին կրկին եկել է այդ տարածք ու վերջնաժամկետ տվել, որ դուրս գան, սպառնալով, որ այլապես ԱԹՍ–են բերելու և բոլորին վառեն։

 Արգամ Հովսեփյանը նշեց, որ այս պահին գյուղում սովորական վիճակ է, մարդիկ իրենց տեղերում են ու իրենց առօրյա հոգսերով են ապրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ