News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես միշտ մեր ժողովրդի կենսական ուժերի վրա վստահ եմ եղել, երբեք չեմ տառապել հոռետեսությամբ ախտով, բայց չեմ էլ հիշում պատմության մեջ մի դրվագ, երբ եւ բարոյապես, եւ հոգեպես, եւ ինքնասիրության առումով, եւ երկրի սոցիալական ու քաղաքական կեցության առումով հայտնված լինենք այսպիսի մեղմ ասած անելանելի վիճակում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի մտավորականությների կազմակերպած «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով հավաքի ժամանակ նշեց ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը:

«Մենք պարտավոր ենք գտնել այն ճանապարհը, որը հնարավորինս անկորուստ, ծայրահեղ դեպքում պակաս կորուստներով մեզ կհանի այս վիճակից: Այս վիճակից ելք կա, բայց դա այն ելքը չէ, որ մեզ մատնացույց էին անում 2,5 տարի առաջ: Այս ելքը ավելի բանական, ավելի իրական ու իրականանալի է լինելու: Այսօր քաղաքականությունը եկել մտել է մեզնից յուրաքանչյուրի ընտանիք, քաղաքականությունը մտքի ծայրից կախված է երբ խոսում ենք մշակույթի մասին, գիտության մասին, կրթության մասին, միեւնույն է, քաղաքականությունը դրանց մեջ է:

Այսօր վտանգը շարունակվում է, 5 հազարից ավելի զոհեր, դրա կրկնակիի չափ հաշմանդամներ, անհայտ է, քանի անհետ կորածներ: Այս ցավից մենք ազատվելու ենք ամենածանր աշխատանքի ու հոգեբանական ինչ-ինչ հնարքների միջոցով: Սա անվերականգնելի կորուստ է, մենք երբեւէ չենք կարող այս կորուստները վերականգնել, ինչպես Ցեղասպանության կորուստները, ինչպես Երկրորդ համաշխարհայինի ժամանակ մեր 300 քաջարի հայրենակիցների կորուստները, Ղարաբաղյան առաջին պատերազմի կորուստները:

Երկրորդ դժվար վերականգնելի, գուցե անվերականգնելի կորուստը մեր բարոյական անկումների կորուստն է: Մեզ անվերջ ներարկեցին միտք մեր մշակույթի ազգայնական վտանգավորության մասին: Մեր գրականության վրայից քերեցին, հանեցին հիմնական մշկը՝ հայ որոշիչը: Մեր լեզուն դարձրեցին կամընտրական եւ ոչ պարտադիր:

Տեսեք, ինչ է կատարվում բուհերում, դրանք կոշկակարի բուդկա են սարքում՝ իրենց ուզած մարդուն ռեկտոր թխելու նպատակով: Սա նշանակում է, որ բուհերը նույնպես վերացնում են, որոնք կերտել են աշխարհահռչակ գիտնականներ: Ի վերջո, մեոնք Մաշտոցի թոռներն ենք, երբ նա հասկացավ, որ մենք ֆիզիկապես տանուլ տված ազգ ենք, բաան-բաժան արված երկիր ենք, որ դատապարտված ենք կործանման, գտավ ապրելու դեղը: Դա դարձավ մեր կոդը, 1500 տարի այդ մոդով առաջ ենք շարժվում, եւ եթե չենք էլ հաղթում, ապա չենք էլ պարտվում: Այսօր մեզ մոռացնել են տալու այդ կոդը, որ մենք վերջնականապես պարտվենք»,-ասաց Սրապիոնյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ