News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեր երկիրը կանգնած է մի շարք անվտանգային խնդիրների առջեւ, որոնցից առաջինը կարծում եմ՝ հոգեւոր անվտանգությունն է, որի պահապաններն են նաեւ մտավորականները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի մտավորականությների կազմակերպած «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով հավաքի ժամանակ նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

«Մտավորականնների թիրախավորումն ուղեկցվում էր նաեւ ազգային արժեքների դեմ տոտալ հարձակումներով, նույն հայագիտական առարկաների նկատմամբ հալածանքները»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ 2 տարի առաջ, երբ ԵՊՀ-ում քննարկվում էր հայագիտական առարկաների դեմ արշավը, այդ առարկաների պահպանմանը կողմ քվեարկեց ԵՊՀ գիտխորհրդի անդամներից ընդամենը 13-ը: Դրանից ժամանակ անցավ եւ երբ մեկ շաբաթ առաջ ԵՊՀ գիտխորհուրդը պահանջեց Փաշինյանի ու կառավարության հրժարականը, արդեն կողմ քվեարկեց 48 անդամ: Այսինքն կա դրական միտում:

Մենք այսօր տեսնում ենք տգետների, դիլետանտների հոծ բանակ, որոնք զբաղեցնում են պտասխանատու պաշտոններ եւ իրենց բացասական, հացագործ ներկայությանբ քանդել ու քանդում են այդ ոլորտները»,-ասաց Մելքոնյանը:

Նա անդրադարձավ նաեւ իր ոլորտին՝ թուրքագիտությանը. «Այսօր եւ 30 տարվա ընթացքում Թուքիան ու Ադրբեջանը երբեւէ չեն փոխել իրենց քաղաքականությունը հայության ու Հայաստանի նկատմամբ, որն ընդգծված թշնամական է: Բայց  չգիտես ինչու մեզանում կային շրջանակներ, որոնք փորձում էին երկխոսել թուրքերի հետ, փորձում էին ներել նրանց, որոնք ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ կան լավ թուրքեր, ԱԺ-ում իշխող ուղի ղեկավարն ասում էր, որ Թուրքիան չի միջամտելու արցախյան հարցին: Կրթության ոլորտի պատասխանատուներից մեկը խոսում էր, որ չի կարելի այրել Թուրքիայի դրոշը ջահերով երթի ժամանակ: Ես կարծում եմ, որ այս հանցավոր դիլետանտիզմն ուղղակի սպառնալիք է եղել եւ մնում»:

Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ այսօր էլ թուրքական սպառնալիքը չի դադարել եւ չի էլ դադարելու «Հայ-թուրքական պատերազմը հազարամյա պատերազմ է, այս տարվանը հերթական ճակատամարտն էր եւ հաջորդող ճակատամարտեր անպայման լինելու են: Չի կարելի թուլացնել զգոնությունը թուրք ու ադրբեջանցու հանդեպ: Այն, ինչ տեղի է ունենում այսօր. Թուրքիան փոխել է իր ագրեսիվ տոնայնությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում, որովհետեւ հասել է իր համար մեկ խնդրին՝ Արցախի մեծ մասի օկուպացիային, բայց նրա նկրտումները շարունակում են մնալ ագրեսիվ: Դրա ամենակարեւոր անկյունաքարային հարցը Մեղրիի հարցն է: Մեղրիով ճանապարհ դեպի Նախիջեւան, դա պանթուրանական ծրագրի ամենակարեւոր, ամենացանկալի կետն է: Ցամաքային կապով Թուրքիան կապել Արդբեջանի հետ: Ցավոք, այս խայտառակ հայտարարությամբ մենք պանթուրանական ծրագրի այդ կարեւոր կետը ապահովում ենք: Ես չեմ բացառում, որ Թուրքիան հիմա հայտարարի, որ պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանը, որը մեզ համար սպառնալիք է, որովհետեւ մենք պատրաստ չենք դրան: Այսօր այդ մատրահրավերները չեն գնահատվում հավուր պատշաճի, որովհետեւ կա նույն տգետ մոտեցումը, նույն մեծամիտ դիլետանտիզմը: Դա պետք է չեզոքացվի նաեւ քաղաքական հարթակում»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ