News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է հատուկ Սուրբ Հովսեփի Տարի անցկացնելու մասին, որը կսկսվի երեքշաբթի, երբ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Անարատ հղիության տոնը, եւ կավարտվի 2021 թվականի դեկտեմբերի 8-ին:

Պոնտիֆիկոսն այսպիսի որոշում է ընդունել՝ կապված Հռոմի Պիոս IX պապի ստորագրած դեկրետի 150-ամյակի հետ, որի համաձայն Սուրբ Հովսեփը հայտարարվել էր Կաթոլիկ եկեղեցու հովանավոր: Այս մասին հաղորդվում է Սուրբ Հովսեփի Տարվա առիթով հավատացյալներին հատուկ ընդունելություն տրամադրելու մասին դեկրետում, որը երեքշաբթի հրապարակել է Առաքելական Գերագույն տրիբունալը (Սուրբ գահի երեք տրիբունալներից մեկը):

Այս կապակցությամբ Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին է ուղարկել Patris Corde («Հոր սրտով») առաքելական ուղերձը, որի տեքստը երեքշաբթի հրապարակել է Սուրբ գահը: Այս փաստաթղթում պապը նշել է Հովսեփի հատուկ դերը, որն ավետարանական պատմության մեջ Աստվածամոր ամուսինն է: Նա շեշտել է, որ Հովսեփը Հիսուսին սիրում էր «հոր սրտով», եւ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ բոլոր չորս Ավետարանների հեղինակները Հիսուսին անվանում են «Հովսեփի որդի»:

Ֆրանցիսկոս պապը միաժամանակ նշել է, որ բացի Կույս Մարիամից, ոչ մի այլ սուրբ Առաքելական գահում իր նախորդների կողմից այդպիսի ուշադրություն չի գրավել: Այսպես՝ Հռոմի Պիոս IX պապը նրան հռչակել է Կաթոլիկ եկեղեցու հովանավոր, Պիոս XII-ը նրան ճանաչել է աշխատավորների խնամակալ, իսկ Հովհաննես Պողոս II-ը անվանել է «Փրկչի պահապան»: Ֆրանցիսկոս պապը նաեւ հիշեցրել է, որ ժողովրդի մեջ Սուրբ Հովսեփին համարում են «բարի մահվան հովանավորը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ