News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանող ռուս լրագրողներն անձնական զրույցներում բազմիցս նշել են, որ առաջիկայում նոր պատերազմ են սպասում Դոնբասում: Նրանց խոսքով` սրման հետեւում կանգնած է լինելու Արեւմուտքը, որն ուկրաինացիներին զինված բախման է մղում Ռուսաստանի հետ, գրում է  Defence24-ը, հոդվածի թարգմանությունը ներկայացնում է «Ինոսմի»-ն: 

«Բանն այն է, սակայն, որ Թուրքիան բնավ չի ներկայացնում Արեւմուտքի շահերը: Ընդհակառակը, Անկարան փորձում է զրկել նրան իր ազդեցությունից առճակատման հերթական շրջաններում եւ հակամարտությունների ասպարեզների վերածել դրանք, որոնք այն այնուհետեւ կարող է օգտագործել Մոսկվայի հետ «առուծախի» համար: Կրեմլին դա մեծ հաշվով ձեռնտու է, քանի որ արեւմտյան ազդեցություններն այն ավելի վտանգավոր է համարում, քան Թուրքիայի կայսերական նկրտումները: Եթե ​​Ուկրաինայի ղեկավարությունը դա չի գիտակցում, ապա նրանց կարող է աղետ սպասել: Ադրբեջանա-հայկական վերջին բախման ժամանակ Ուկրաինան Բաքվի կողմը բռնեց` առաջնորդվելով երկու նկատառումներով: Նախ ուկրաինացիները Լեռնային Ղարաբաղի եւ Դոնբասի ու Ղրիմի միջեւ անալոգիաներ տեսան: Երկրորդը, նրանք հակամարտությունն Անդրկովկասում միջնորդավորված պատերազմ էին համարում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, որում Ադրբեջանն ու Հայաստանը ներկայացնում էին, համապատասխանաբար, Անկարայի եւ Մոսկվայի շահերը: Երկու դեպքում էլ գնահատականը սխալ էր: Լեռնային Ղարաբաղում եւ Դոնբասում իրավիճակը որպես անջատողականության եւ տարածքային ամբողջականության սպառնալիք համարել նշանակում է չնկատել այս երկու իրավիճակների տարբերությունները: Բացի այդ, Ուկրաինայի հետ հարաբերությունների ամրապնդման ընթացքում Ուկրաինան անհետեւողականորեն է գործում, թերեւս` թուրքերի դերի պատճառով Կիպրոսի խնդրում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության էության սխալ գնահատականներին հաջորդում են սխալ եզրակացությունները դրա արդյունքների վերաբերյալ: Հայաստանի պարտությունը բնավ Ռուսաստանի պարտություն չի նշանակում: Ընդհակառակը, Ռուսաստանն ամրապնդեց իր դիրքերն Անդրկովկասում` սահմանափակելով արեւմտյան ազդեցությունը թուրքերի ձեռքով եւ իր համար հնարավորություն ապահովելով ռազմավարական կետերում ռազմական ուժեր տեղակայելու համար: Արեւմուտքին տարածաշրջանից դուրս մղելու համար այն ստիպված եղավ վճարել Անկարայի գալով, որը, Կրեմլի տեսակետից, ամենաօպտիմալ տարբերակ դարձավ, քանի որ այն հիմնական սպառնալիք է համարում է հենց դրան, այլ ոչ թե Թուրքիային: Բացի այդ, այժմ մենք կարող ենք ակնկալել, որ Բայդենի վարչակազմը կհրաժարվի Թրամփի թրքամետ քաղաքականությունից, որն արտահայտվում է, մասնավորապես, Սիրիայից զորքերը դուրս բերմամբ կամ պատժամիջոցների արգելափակմամբ:

Կիեւը, կարծես, այս ամենը բոլորովին այլ կերպ է ընկալում` գերադասելով ցանկալին իրականի փոխարեն, այլ ոչ թե սթափ գնահատել իրավիճակը: Եթե ​​Ուկրաինայի ղեկավարությունը հավատա թուրքամետ շրջանակների կողմից (այդ թվում` Լեհաստանում)` Անդրկովկասում վերջերս տեղի ունեցած բախման մեջ Ռուսաստանի պարտության առաջ տարվող գաղափարին, նրանք կարող են որոշել Դոնբասի եւ Ղրիմի նկատմամբ միջոցներ օգտագործել, որոնք այս կեղծ տեսության մեջ նման են թվում: Խոսքն Անկարայի հետ դաշինքի վրա հիմնվելով կորցրած տարածքների վերադարձի, «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործման, ինչպես նաեւ (այս մասին բարձրաձայն արդեն չի խոսվում) ջիհադիստ վարձկանների ներգրավման մասին է, որոնց ներմուծում էր Թուրքիան: Թուրքամետ շրջանակները, խոսելով Ռուսաստանի պարտության մասին Լեռնային Ղարաբաղում, ուշադրություն են դարձնում հենց այս ասպեկտներին:

Խնդիրն այն է, որ ավելի վաղ Ռուսաստանը չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղը, այդ վերահսկումն այն ձգտում էր ձեռք բերել եւ ստացավ պատերազմի արդյունքում: Դոնբասի եւ Ղրիմի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է: Եթե ​​Ուկրաինան որոշի առաջիկայում հետ գրավել դրանք, հետագա զարգացումները նման կլինեն ոչ թե ղարաբաղյան վերջին սցենարին, այլ` 2008-ի վրացական սցենարին:

Կիեւն արդեն սկսել է գնել թուրքական դրոնները, իսկ առաջիկայում պատրաստվում է նոր մոդելի համատեղ արտադրություն սկսել Թուրքիայի հետ: Միաժամանակ տեղեկություններ կան Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճի մասին: Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը հանկարծ հայտարարեց, որ իր երկիրը երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը եւ հիշեցրեց Թուրքիայի եւ թերակղզու կապերը: Ուկրաինայի ղեկավարությունն իր հերթին, վերջին շաբաթներին, մատնանշելով բանակցությունների անարդյունավետությունը, ավելի ու ավելի է հիշում «Պլան Բ» -ն ու Դոնբասը մինչեւ այս տարվա վերջ հետ գրավելու մտադրությունը:

Այս ամենը կարող է վկայել Դոնբասում լարվածության սրման ռիսկի եւ, որպես հետեւանք, հակամարտության տարածման մասին Ուկրաինայի ամբողջ արեւելքում, ինչը սպառնում է բացասաբար ազդել մասնավորապես Եվրոպայի եւ Լեհաստանի անվտանգության վրա: Հակառակ ուկրաինացիների հույսերին, այս հակամարտության մեջ թուրքերի նպատակը Կիեւին օգնելը չի լինի՝ ամբողջ ուկրաինական տարածքում վերահսկողություն հաստատելու համար: Ռուս-թուրքական հարաբերությունները հիմնված են տարբեր տարածաշրջաններում համագործակցության եւ մրցակցության վրա, բայց ոչ իրենց պետությունների սահմաններում: Անկարան քաջ գիտակցում է, որ Ղրիմում կամ նույնիսկ Դոնբասում առճակատման նոր գոտի ստեղծելու փորձը, որն արդեն կարելի է անվանել դե ֆակտո Ռուսաստանի տարածք, կհանգեցնի Ռուսաստանի կողմից քրդական պարտիզանական շարժմանը (PKK) ավելի մեծ օգնություն ցուցաբերելուն: Դրա օրինակը կարելի էր տեսնել 2016թ.։ Թուրքիան համապատասխան եզրակացություններ է արել, եւ Կիեւը, իր իսկ շահի համար, նույնպես պետք է դա գիտակցի:

Ուկրաինայի հանդեպ Անկարայի նպատակը այս երկիրը թուրքական եւ ռուսական ազդեցության ոլորտների բաժանելն է: Դա լրիվ համապատասխանում է Ռուսաստանի շահերին: Կարելի է ակնկալել, որ թուրքերը, խոստանալով օգնություն, ուկրաինացիներին կսադրեն փորձել հետ վերցնել կորցրած հողերը, եւ գործընթացը կընթանա ոչ առանց Թուրքիայի եւ Ռուսաստանի գործակալների մասնակցության: Անհնար է բացառել նաեւ սադրանքները, որոնք ուղղված են նրան, որ Ուկրաինան որոշում կայացնի, որի հետեւանքները կարող են ողբերգական լինել իր համար:

Եթե բանը հասնի պատերազմի, Թուրքիան կանի նույնը, ինչ Ադրբեջանի դեպքում՝ կուղարկի իր ռազմական խորհրդականներին, ինչպես նաեւ ջիհադիստ-վարձկաններին: Պրակտիկան ցույց է տալիս, որ Ուկրաինայի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, չեն առարկի դրան: Ջիհադիստները նախկինում կռվել են Դոնբասում՝ Ուկրաինայի կողմից: Կիեւից հարվածը պատրվակ կլինի Կրեմլի համար լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսելու համար, իսկ ջիհադիստների ի հայտ գալը նա կօգտագործի (ամենայն հավանականությամբ՝ արդյունավետ) Եվրոպայի աչքերում ուկրաինական պետությունը վարկաբեկելու համար: Նրա տարածքում տեղի ունեցող ահաբեկչական հարձակումները կնպաստեն, որ քարոզչությունը ընկնի պտղաբեր հողի վրա:

Այս սցենարի շրջանակներում պատերազմը չի սահմանափակվի Դոնբասով, այլ կհանգեցնի Նովոռոսիյա նախագծի վերածնմանը: Նրանք, ովքեր կասկածում են, արդյոք Ռուսաստանը բավարար միջոցներ կունենա այս պլանը կյանքի կոչելու համար, պետք է հիշեցնել, որ Ուկրաինայի եւ Թուրքիայի տնտեսական իրավիճակն էլ ավելի անկայուն է թվում: Ռուսների կողմից Օդեսայի գրավումը նույնպես կհանգեցնի Մերձդնեստրի հակամարտության աշխարհաքաղաքական կողմի փոփոխությանը: Լեհական (եւ եվրոպական) տեսանկյունից առանցքային նշանակություն կունենան Կիեւի վրա Անկարայի աճող ազդեցության հետեւանքները, ջիհադիստների ներկայությունը մեր արեւելյան սահմանին եւ փախստականների հոսքը:

Թուրքիան չի ներկայացնի Արեւմուտքը: Ջիհադիստների տեղափոխումը ուկրաինական տարածք կթուլացնի կապերը Կիեւի ու արեւմտյան երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ: Դա, իհարկե, ձեռնտու կլինի Ռուսաստանին, քանի որ ՆԱՏՕ-ԵՄ սահմանը դեպի արեւելք տեղափոխելու հեռանկարը կհեռանա: Փոխարենը Ուկրաինայում կհայտնվի ավտորիտար Թուրքիա, որն, ինչպես Կրեմլը, առաջնորդվում է քաղաքական սակարկությունների փիլիսոփայությամբ: Ուկրաինացիներն իրենց հերթին թակարդը կընկնեն, որովհետեւ նրանց մոտ առաջ կմղվի այն գաղափարը, որ Մոսկվայի հետ դիմակայությունում իրենց օգնում էին միայն թուրքերը, իսկ Արեւմուտքը կրկին մնաց մի կողմ:

Պատերազմն, անկասկած, կհանգեցնի նաեւ փախստականների հսկայական քանակի հայտնվելուն, որոնք, բացի իր կայսերական իշխանության կանխատեսումից, կօգտագործվեն նաեւ Թուրքիայի (ի դեպ, նաեւ Ռուսաստանի) կողմից։ Անկարան բազմիցս ցույց է տվել, որ փախստականներն ու միգրանտներն իր համար ժողովրդագրական զենք են, այսինքն՝ մասնավորապես ճնշման եւ շանտաժի գործիք, ինչպես նաեւ ահաբեկիչներին Եվրոպա տեղափոխելու համար ալիք ստեղծելու հնարավորություն: Բացի այդ, Լիբիայի օրինակը ցույց տվեց, որ նման իրավիճակներում վարձկանները դասալքում են եւ փախստականների անվան տակ Եվրոպա մտնելու ինքնուրույն փորձեր են անում:

Լեհական տեսանկյունից առանցքային նշանակություն ունի, որ ինչպես միգրացիոն ճանապարհը, այնպես էլ ջիհադիստների տրանսպորտային ուղին անցնեն մեր տարածքով: Կարելի է ակնկալել, որ մեզանից կպահանջեն բացել սահմանները՝ ասելով, որ դրանք Մոսկվայի զոհերն են, ինչպես նաեւ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված ջիհադիստներին ռուսական կողմին հանձնելը մերժելը (նման իրավիճակներ նախկինում էլ են եղել):

Ռուսաստանն ինքը կարող է հետաքրքրություն ցուցաբերել նոր երթուղու նկատմամբ, հատկապես, եթե որոշի ազատվել իր մահմեդական միգրանտներից, որոնք սպառնում են նրա մշակութային ամբողջականությանը: Բացի այդ, եւ՛ նա, եւ՛ Թուրքիան շահագրգռված են ապակայունացնել Եվրոպան: Վերոհիշյալի հետ կապված՝ Վարշավան պետք է փորձի Ուկրաինային հետ պահել Դոնբասում եւ Ղրիմում Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու աղետալի ծրագրից: Դա կարող է վերածվել ծայրաստիճան բացասական հետեւանքների, այդ թվում՝ Լեհաստանի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ