News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իսրայել պետությունը կա՞պ է հաստատել այլմոլորակայինների հետ: Իսրայելցի պաշտոնաթող գեներալ, ներկայումս պրոֆեսոր Հայիմ Էշեդի խոսքով՝ պատասխանը այո է, սակայն դա գաղտնի է պահվում, քանի որ «մարդկությունը դեռ պատրաստ չէ»»,-գրում է The Jerusalem Post-ը:

Էշեդը, ով գրեթե 30 տարի ղեկավարել է տիեզերական անվտանգության իսրայելական ծրագիրը եւ Israel Security Award մրցանակի եռակի դափնեկիր է, Yediot Aharonot թերթին տված հարցազրույցում պարզաբանել է, որ եւ՛ Իսրայելը, եւ՛ ԱՄՆ-ն արդեն երկար տարիներ գործ ունեն այլմոլորակայիննների հետ:

Տիեզերական անվտանգության 87-ամյա նախկին ղեկավարը նաեւ նկարագրել է, թե ինչ տեսակի համաձայնագրեր են կնքվել ԱՄՆ-ի եւ այլմոլորակայինների միջեւ, քանի որ վերջիններս ցանկանում են ուսումնասիրել եւ հասկանալ «Տիեզերքի հյուսվածքը»:

Էշեդը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտի նրանց մասին եւ քիչ էր մնում բացահայտեր նրանց գոյությունը: Սակայն Գալակտիկական Ֆեդերացիան, ենթադրաբար, խանգարել է նրան դա անել՝ հայտարարելով, որ ցանկանում է կանխել զանգվածային հեստերիան, քանի որ կարծում է, որ մարդկությունը պետք է «զարգանա եւ հասնի մի փուլի, որպեսզի հասկանա, թե ինչ է տիեզերքն ու տիեզերանավերը»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է նա որոշել այդ տեղեկությունը հենց հիմա բացահայտել, Էշեդն ասել է, որ դա կախված է նրանից, թե որքանով է փոխվել ակադեմիական լանդշաֆտը եւ որքանով է նա հարգված գիտական շրջանակներում: «Եթե ես նման հայտարարություն անեի 5 տարի առաջ, ինձ հիվանդանոց կուղարկեին»,-պարզաբանել է նա:

Թերթը հավելում է, որ Էշեդն ավելի շատ ինֆորմացիա է զետեղել իր գրքում, որում, օրինակ, ասում է, թե ինչպես են այլմոլորակայինները կանխել միջուկային ապոկալիպսիսները եւ «երբ մենք կկարողանանք այցելել սեւավոր մարդկանց»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ