News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԱԺ-ի դիմաց ընդդիմության հանրահավաքն այսօր` դեկտեմբերի 9-ին, ավարտվեց: Ընդդիմությունը վաղը ժամը 11:00-ին կհավաքվի Կառաավարության շենքի դիմաց` պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հանրահավաքի ավարտին  ելույթ ունեցավ քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը, ով ասաց, որ ինքը չի ներկայացնում որեւէ կուսակցություն, այլ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ արժանապատիվ քաղաքացուն:

«Ես միացել եմ այս շարժմանը, որպեսզի պաշտպանեմ իմ ու ձեր ապրելու իրավունքը, արժաապատվությունը եւ մեր ապագա հաղթանակների հիմքը դնենք: Պահանջում եմ` միացեք այս շարժմանը եւ պայմանավորվենք, որ մյուս անգամ այսպես գերի կանգնելու դիրքով չենք կանգնելու: Ես հասկանում եմ, որ շատերը  ծնկած են, շատերը սգի մեջ են, բայց ոտքի ելեք, ժողովուրդ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ