News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի ավելի շատ թուրք ֆիզիկական անձանց եւ ընկերությունների դեմ, որոնք պատասխանատու են Միջերկրական ծովի վիճահարույց ջրերում հորատման համար, ասվում է հայտարարության նախագծում, որը պատրաստվել է դեկտեմբերի 10-ին կայանալիք գագաթաժողովում ԵՄ առաջնորդների համաձայնեցման համար:

Եթե այս միջոցը համաձայնեցվի, ԵՄ-ն «լրացուցիչ ցուցակներ կպատրաստի»՝ հիմնվելով 2019 թվականից գոյություն ունեցող պատժամիջոցների ցուցակի վրա, եւ անհրաժեշտության դեպքում «կաշխատի դրա շրջանակն ընդլայնելու ուղղությամբ», ասվում է Reuters-ին հասանելի հայտարարության նախագծում: Նման պատժամիջոցները ԵՄ երկրների ղեկավարների համար առավել հասանելի պահպանողական միջոցներ են, որոնք հոկտեմբերին խոստացել էին օգտագործել «բոլոր գործիքները»՝ ճնշելու Թուրքիային, որպեսզի դադարեցնի Կիպրոսի եւ Հունաստանի ափերին ածխաջրածինների որոնումը:

Ֆրանսիան հայտարարել է, որ սատարում է Թուրքիայի տնտեսության դեմ «ոլորտային» պատժամիջոցներին: Բայց նման միջոցառումները Գերմանիան, Իսպանիան եւ Իտալիան համարում են չափազանց մեծ քայլ, որը Թուրքիային կդնի Ռուսաստանի հետ նույն ճամբարում:

Դիվանագետների կարծիքով՝ Թուրքիայի՝ որպես սիրիացի միգրանտներ ընդունող երկրի դերը սահմանափակում է Անկարային պատժելու Եվրոպայի ախորժակը: Հայտարարության նախագիծը նաեւ ուղղված է պատասխան գործողությունների հետաձգմանը: Եվրահանձնաժողովը եւ ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոսեպ Բորելը մինչեւ մարտին կայանալիք ԵՄ հաջորդ գագաթաժողով պետք է պատրաստեն «հետագա գործողությունների տարբերակներ»: «ԵՄ-ն կձգտի համակարգել այդ հարցերը ԱՄՆ-ի հետ»,- ասվում է նախագծում, ինչը, ըստ դիվանագետների, պայմանավորված է հունվարին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի պաշտոնը ստանձնելուց հետո Վաշինգտոնի հետ արտաքին քաղաքական կապերի սերտացման հույսով:

Երկու էջանոց հայտարարության շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են: Հունաստանը եւ Կիպրոսը կարծում են, որ այդ պատժամիջոցները բավարար չեն: «Մենք կցանկանայինք նպատակային ոլորտային միջոցառումների նախապատրաստում տեսնել ավելի ուշ փուլում՝ փետրվարին կամ մարտին, եթե Թուրքիայի պահվածքը չփոխվի»,- ասել է կիպրացի դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ