News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կարմիր Խաչը երեկվանից Զանգելանի շրջանում սկսել է աշխատանքներ իրականացնել, հիմա բանակցություններ են վարում, որ յուրաքանչյուր տեղ որոնողական աշխատանքներ իրականացվեն։ Այս մասին այսօր Էջմիածնի զորամասի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց հրամանատար Արսեն Աբգարյանը, ով պատրաստվում է գնալ Կապան, եւ եթե թույլատրեն, ինքը եւս մասնակցի որոնողական այդ աշխատանքներին։

«Ես մինչեւ վերջին պահը եղել եմ իմ զինվորականների հետ, ես իրենց հետ միասին այդ նույն տարածաշրջանում շրջափակման մեջ եմ ընկել։ Երկու օր հետո 22 զինծառայողնի հետ միասին կարողացել ենք դուրս գալ եւ փրկվել»,- ասաց նա։

Հարցին, թե մյուս զինծառայողները ինչպե՞ս է ստացվել, որ չեն կարողացել փրկվել հրամանատարն ասաց․ «Թշնամու հետ մարտի ենք բռնկվել, ով հասցրել փրկվել է, ով չի հասցրել, չի կարողացել փրկվի, կամ գերի է ընկել, կամ էլ փախել է մի ուրիշ կողմ, այդ պահի դրությմաբ չենք կարողացել իրենց որոնողական աշխատանքներն իրականացնել, որովհետեւ փախուստ է սկսվել, շրջափակման մեջ անկանուն կռիվ է սկսել»։

Մեկ այլ հարցին, թե այդ տարածքից գերի ընկնողներ կա՞, հրամանատարն ասաց, որ այո, բայց թե քանի հոգի, չի կարող ասել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ