News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրիի ավագանին այսօր` դեկտեմբերի 10-ին, իր նիստում միաձայն որոշում է կայացրել, որ քաղաքն ամանորյա զարդարանք չի ունենա, չի տեղադրվի նաեւ գլխավոր տոնածառը:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ այս Ամանորին չի լինի ո՛չ տոնածառ, ո՛չ  զարդարանք. միակ զարդարանքը կլինի քաղաքապետարանին եւ «Անի» թաղամասում ամրացված «Շնորհավոր 2021» գրությունը:

Այդուհանդերձ, սոցիալապես  անապահով 5 հազար երեխաներ այս տարի եւս կստանան ամանորյա պարկեր: Ավագանին միաձայն կողմ է քվեարկել «Ամանորյա տոների  կապակցությամբ դրամական օգնություն հատկացնելու մասին»   որոշմանը, ըստ որի՝  տոների առթիվ դրամական օգնություն կստանան Հայրենական Մեծ պատերազմի վետերանները, Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքները, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, Գյումրու զինկոմիսարիատում հաշվառված հաշմանդամ զինծառայողները, 1956թ հոկտեմբերին Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերանները:

Նախատեսված գումարը կազմում է ընդհանուր 10 մլն 95 հազար դրամ:

Ավագանին որոշեց նաեւ թվով 109 անձանց որպես դրամական օգնություն հատկացնել. Ընդհանուր գումարը կազմում է 1 միլիոն 160 000 դրամ: Նոր  որոշումով 50 հազարական դրամ գումար էլ կստանան ռազմական գործողություններին մասնակցած եւ մինչեւ  օրս փնտրվող  22 անապահով զինվորների ընտանիքները: Ավագանին կողմ քվեարկեց նաեւ  «Մհեր Մկրտչյանի թանգարան»-ին 350 հազար դրամ  նվիրատվություն հատկացնելու որոշման նախագծին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւանի ավագանին եւս որոշում էր կայացրել, որ այս տարի Հանրապետության հրպարակում գլխավոր տոնածառը չի տեղադրվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ