News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ցավոք, հաջորդ իշխանությունները մեծ բեռ են ունենալու բոլոր հնարավոր տարբերակներով վերադարձնելու կորցրածը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Կառավարութան բակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։

«Փաշինյանի հրաժարականը պահանջում են Հայաստանի երկու կաթողիկոսները, 200-ից ավելի համայնք արդեն կոչ է արել, Բուհեր, Գիտությունների ազգայի ակադեմիա, անհատներ, մտավորականներ, ես չգիտեմ՝ էլ ուրիշ ով պիտի կոչ անի իրեն, որպեսզի հեռանա»,- նշեց նա։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցչի կողմից՝ Կաթողիկոսը ժողովուրդը չի արտահայտությանը՝ Մամիջանյանը մեկնաբանեց. «Իշխանության որոշ ներկայացուցիչների համար ժողովուրդն այս ֆեյքերն են ու այն կեղծ լիբերալ զանգվածը, որի վրա հաճախ հիմնվում են։ Մեր եկեղեցուց ավելի կարեւոր, ավելի ժողովրդական, ավելի միավորող բան ես չգիտեմ։ Անբացատրելի պնդերեսություն է պետք ունենալ՝ նման քանակով մտավորականների, եկեղեցականների եւ պաշտոնյաների կոչերից հետո հրաժարական չտալու համար»։

Մամուլում շրջանառվող այն տեսակետին՝ կարող է լինել այնպես, որ Փաշինյանը հրաժարական տա, բայց փոխարենը վարչապետ ընտրվի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կամ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Հայկ Մամիջանյանն ասաց. «Հուսամ՝ երբեք չեմ զարթնի մի Հայաստանում, որտեղ օրինական ճանապարհով իշխանությունը կպատկանի Աննա Հակոբյանին։ Այստեղ խնդիրը միայն ընտրություններ կազմակերպելը չի, Փաշինյանն ունակ չի ընտրություններ կազմակերպել, այստեղ ամենահրատապ խնդիրների լուծումն է, սկսած գերիներից վերջացրած սահմանագծման աշխատանքները։ Փաշինյանը կարծես շատ է վստահում ադրբեջանական GPS-ներին։ Անհրաժեշտ է մի մարդ, որը բացի ադրբեջանական GPS-ներից, ինքն էլ GPS ունենա եւ կզած չխոսի բանակցելուց։ Մեր գյուղացիները գնում ու բանակցում են ադրբեջանական զինվորականների հետ, որպեսզի ճշգրիտ սահման գծի, իսկ Փաշինյանը Կառավարության նիստում հպարտ ասում է՝ Սոթքի վարչական շենքը Հայաստանում մնաց. էդ մարդով ո՞նց կարելի է բանակցել»։

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հեռախոսային խոսակցությանը՝ Հայկ Մամիջանյանը նշեց, որ այդ ձայնագրությունով պարզ է դառնում՝ Նիկոլ Փաշինյանը ստացել է լավ ժառանգություն. «Այդ ձայնագրությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ժառանգել է Վիեննա Սանկտ-Պետերբուրգ, ժառանգել է պատերազմով եւ դիվանագիտական պատերազմով հաղթանակներ, ուներ հոյակապ ժառանգություն, ու ոչ մեկ իրեն չէր խնդրում սկսել զրոյական կետից, Ալիեւից տեղեկանալ պատմության մասին, Դուշամբեի լիֆտերում գաղտնի բանակցել։ Փաշինյանը Ալիեւին խնդրել է, որպեսզի սահմանային լարումը պակասեցնի, որպեսզի ինքը երկրում լուծի քաղաքական խնդիրներ, Փաշինյանը ժամանակին մեր վրա Ալիեւին որպես տղա է բերել։ Պարոն Փաշինյան, երբ փորձում էիք դառնալ ՀՀ վարչապետ՝ արդյոք այս վարչապետություն էինք երազո՞ւմ. ավտոմատը ժողովրդի վրա պահած, մեր ընկեր ոստիկանների հետեւում թաքնված։ Նիկոլ Փաշինյանը, որի ամբողջ կյանքը եղել է թափանցիկության մասին, այ այսպես պաշտպանվում է իր քաղաքացիներից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ