News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում կյանքից հեռացել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջոզեֆ (Ժոզե) Սաֆրան, հայտնում է Veja-ն՝ վկայակոչելով ընտանիքի հայտարարությունը: CNN Brazil-ի փոխանցմամբ՝ Սաֆրան մահացել է 82 տարեկան հասակում:

Globo-ն նշում է, որ Սաֆրան մահացել է հինգշաբթի, դեկտեմբերի 10-ին, «բնական պատճառներից»: Այսօր բանկիրը պետք է հուղարկավորվի Սան Պաուլոյի Israelita do Butantã հրեական գերեզմանատանը, հայտնում է РБК-ն:

Forbes-ը Սաֆրայի կարողությունը գնահատում է 23,2 միլիարդ դոլար՝ Banco Safra-ի հիմնադրին ու սեփականատիրոջը անվանելով «աշխարհի ամենահարուստ բանկիր» ու ամենահարուստ բրազիլացի: Forbes-ի միլիարդատերերի համաշխարհային վարկանիշային աղյուսակի վերջին հրատարակությունում Սաֆրան, որին պատկանում էր նաեւ բանան արտադրող Chiquita Brands International-ի կեսը, զբաղեցրել է 39-րդ տեղը:

Ըստ Bloomberg-ի, Սաֆրայի կարողությունը 17,6 միլիարդ դոլար է, ինչը նրան դարձրել է Բրազիլիայում երկրորդ ամենահարուստը։ Միայն Խորխե Պաուլո Լեմանն ունի ավելի շատ փող (23,7 միլիարդ դոլար):

Սաֆրան հրեական ֆինանսական տոհմից է, որը գոյություն ուներ Սիրիայում դեռեւս Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում: 20-րդ դարի սկզբին Սաֆրան դարձել էր Օսմանյան կայսրության ամենահայտնի բանկային տունը: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո Ջոզեֆի հայրը` Յակոբ Սաֆրան, տեղափոխվել է Բեյրութ, որն անցել է Ֆրանսիայի տիրապետության տակ: Լիբանանում Սաֆրաները դարձել են սեֆարդների՝ Իբերիական թերակղզու հրեա վերաբնակիչների հիմնական բանկիրները, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սաֆրաները հեռացել են Մերձավոր Արեւելքից եւ 1952 թվականին հաստատվել Բրազիլիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ