News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արեւմտյան երկրները չեն դադարեցնի Ռուսաստանի բարենպաստ փոխգործակցությունն այլ պետությունների հետ խոչընդոտելու փորձերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի վեհաժողովում, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ մեզ համար պարզ է, որ Արեւմուտքի նպատակն է հնարավորություն չտալ ձեւավորել արտաքին բարենպաստ պայմաններ՝ Ռուսաստանի ներքին զարգացման համար»,- ասել է նա: «Գոնե այն ամենը, ինչ արվում է Ռուսաստանին զսպելու համար, հետապնդում է նման նպատակ: Հավանաբար, Ռուսաստանի զարգացմանը նպաստող արտաքին հնարավորությունները ոչնչացնելու փորձերը կշարունակվեն»:

Միեւնույն ժամանակ, ըստ Լավրովի, «Արեւմուտքը դեռ ամեն ինչ չէ»: «Համոզված եմ, որ այժմ ինտեգրվելու տեղ չկա, եթե ընդունենք զարգացման արեւմտյան մոդելները: Կորոնավիրուսը, իմ կարծիքով, համոզիչ կերպով ցույց տվեց, որ պետք է ինչ-որ բան ինքնուրույն կառուցել: Սա շատ հավակնոտ եւ բարդ խնդիր է, բայց շատ հրատապ»,- ասել է նախարարը:

Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ ասել է, որ աշխարհի շատ երկրներ պաշտպանում են մշակութային եւ քաղաքակրթական բազմազանությունը հարգելու, ինչպես նաեւ զարգացման տարբեր մոդելներ ճանաչելու Մոսկվայի մոտեցումը, ինչը ցույց է տալիս Ռուսաստանը որպես մեկուսացված պետություն ներկայացնելու Արեւմուտքի անկարողությունը:

«Մենք տեսնում ենք, թե ինչ առաընթաց է ապրում մեր դիրքորոշումը՝ ինչպես BRICS-ի, այնպես էլ ՇՀԿ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում: Կա Եվրասիական տնտեսական միություն, որն ակտիվորեն աշխատում է իր ծրագրերը համատեղել «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության հետ»,- հավելել է նախարարը: Նա որպես օրինակ է բերել G20-ի աճող դերը, որի շատ երկրներ պաշտպանում են ռուսական մոտեցումները:

«Խաղաղության խնդիրները պետք է համարվեն ապագաղափարականացված, հավասար հիմունքներով: Եւ նույն հունով է ընթանում, ի դեպ, նախագահ Պուտինի նախաձեռնությունը՝ Մեծ Եվրասիական գործընկերություն ձեւավորելու մասին»,- եզրափակել է Ռուսաստանի արտգործնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Ամենաշատ