News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ «Արեւելյան գործընկերության» կազմում ներառված 6 երկրներ անհանգիստ տարի են վերապրել՝ զանգվածային ցույցեր Բելառուսում, պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ իրադարձությունները պետք է ստիպեն վերագնահատել այն, թե ինչպես է Եվրամիությունը ձգտում փոխգործակցել արեւելյան հարեւանության երկրների հետ, գրում է Եկատերինա Լոզկա (Katsiaryna Lozka) LSE-ում:

«ԵՄ «Արեւելյան գործընկերության» երկրները անկայուն են, քան երբեւէ: Բելառուսում հակակառավարական ցույցերը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարտական գործողությունները, Վրաստանում ժողովրդավարությունից հեռացումը, Մոլդովայում աճող բեւեռացումը եւ սահմանադրական ճգնաժամն Ուկրաինայում հանգեցրել են նրան, որ 6 պետություններն այժմ գտնվում են շփոթության տարբեր մակարդակներում: Այդ միմյանց հետ փոխկապակցված իրադարձությունները ենթադրում են, որ Եվրոպայում խորը փոփոխություններ են տեղի ունենում, որոնք պահանջում են ԵՄ մոտեցման վերանայում իրենց արեւելյան հարեւանների նկատմամբ:

Առաջին մեծ փոփոխությունը Բելառուսի՝ որպես քաղաքական ազգ վերածնումն է: Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ ցույցերը նորմա են դարձել Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: Ազգային ինքնագիտակցության աճը ազդանշում է այն մասին, որ նախընտրական ստատուս-քվոյին վերադարձի ճանապարհ չկա: Նույնիսկ եթե ներկայիս հակազդեցությունը մնա չլուծված, Բելառուսի հասարակությունում խորը որակյալ փոփոխություններ տեղի կունենան:

Երկրորդ կարեւոր իրադարձությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի պատճառով մարտական գործողություններն են: Դեռ հայտնի չէ, թե ինչ աստիճանով կպահպանվի Ռուսաստանի աջակցությամբ երկրների միջեւ ձեռքբերված համաձայնագիրը, որի մասին հայտարարվել է նոյեմբերի 10-ին: Այնուամենայնիվ դրանից հետո ցույցեր են սկսվել Հայաստանում, որոնք ենթադրում են, որ երկիրը կարող է բախվել քաղաքական ճգնաժամի: Ամեն դեպքում երկրների միջեւ անվստահությունը կշարունակի աճել:

Ընդ որում, ԵԱՀԿ Մինսկի խումբը չի նպաստել երկու երկրների միջեւ բանակցություններին: Քաղաքական կամքի բացակայությունն ակտիվացրել է այդ գործընթացում Արեւմուտքի մասնակցությունն ու մեծացրել տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունը, որը խաղաղապահների է տեղակայել ԼՂ-ում նոյեմբերի 10-ի համաձայնագրի շրջանակում:

Ներկայումս կարեւոր հարցեր են առաջանում՝ կապված Մինսկի խմբի ակտուալության հետ: Հնարավոր է, որ կպահանջվի վերաիմաստավորել դրա կազմը:

Երրորդ փոփոխությունը Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում քաղաքական բեւեռացված եւ լարված միջավայրն է: Վրաստանում վիճելի խորհրդարանական ընտրություները հանգեցրել են երկրի ողջ տարածքում ցույցերի, քանի որ ընդդիմությունը պնդում է, որ երկիրը հետ է մնում ժողովրդավարական գործընթացից: Միեւնույն ժամանակ, Մոլդովայի նախագահական ընտրությունները եւս մեկ անգամ ընդգծում են արմատացած բեւեռացումը:

Ուկրաինան, իր հերթին, սահմանադրական ճգնաժամ է վերապրում: Ավելին, Ուկրաինայի քաղաքական լանդշաֆտը փլուզվել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի վարկանիշի կտրուկ նվազեցման պատճառով, ինչը վկայում է այն մասին, որ երկրի ընտրազանգվածը կորցնում է կառավարության հանդեպ վստահությունը:

Արեւելյան գործընկերություն

Ի՞նչ հետեւանքներ կունենան այդ իրադարձությունները ԵՄ-ի համար: Առաջին հերթին, բազմաթիվ ճգնաժամներն ու փոփոխությունները պահանջում են Արեւելյան գործընկերության սկզբունքների հետագա վերաիմաստավորում: Չնայած նրան, որ 2015-ին ԵՄ հարեւանության քաղաքականությունը հարեւանների նկատմամբ ավելի անհատական մոտեցման կոչ էր անում, այդ քաղաքականությունը նախկինի պես չի համապատասխանում հստակ ռազմավարական տեսլականին, որը ապահովում է պատշաճ հավասարակշռությունը տարածաշրջանում ԵՄ շահերի եւ արժեքների միջեւ: Բելառուսում իրադարձությունները, մասնավորապես, ցույց են տալիս, որ ԵՄ շահերն ու արժեքները կապակցված են: Սակայն դեռ պետք է գտնել ԵՄ առավել հետեւողական մոտեցում:

Երկրորդ հերթին, կա «Արեւելյան գործընկերության» երկրներում քաղաքացիական հասարակության աջակցության ապահովման անհրաժեշտություն: Մյուս կողմից, ժողովրդավարությունից հրաժարումը խոստանում է միջավայրն էլ ավելի բարդ դարձնել:

Երրորդ հերթին, դա տարածաշրջանային անվտանգության չափումն է: Բելառուսում ճգնաժամին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը ԵԱՀԿ-ի արձագանքը չի եղել ո՛չ տեսանելի, ո՛չ արդյունավետ: Կազմակերպությունը մի կողմ է քաշվել՝ չնայած նրան, որ այն միակ ձեւաչափն է եվրոպական անվտանգության համար, եւ որը կարող է միավորել եվրաատլանտյան հասարակությանն ու Ռուսաստանին:

Իրադարձությունները, որոնք նկատում ենք 2020 թվականին, ԵՄ-ի առջեւ երկակի խնդիր են դնում: Առաջին հերթին, ԵՄ-ն պետք է աջակցի ժողովրդավարական վերափոխումներին: Բացի այդ, բացասական միջումները, որոնք նկատվել են վերջին մեկ տարում, պետք է հանգեցնել վերագնահատման: Երկրորդ հերթին, պանդեմիան եւ դրա բացասական սոցիալ-տնտեսական հետեւանքները ԵՄ-ին կստիպեն դիմել քաղաքականության, որն ավելի շատ ուղղված է ներքին շուկային: Եվրոպայի ամբողջ տարածքում պոպուլիզմի աճը ԵՄ-ի ուշադրությունը կհրավիրի ներքին մարտահրավերների եւ խնդիրների վրա:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ