Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ամեն օրը հանգեցնում է բացասական տնտեսական հետեւանքների եւ շատ այլ խնդիրների: Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի նկատմամբ որեւէ վստահություն չկա միջազգային գործընկերների կողմից: «Հայաստանի տնտեսության մեջ որեւէ ներդրում չի լինի:Ոչ մի երկիր ֆինանսական աջակցություն չի տրամադրի երկրի ներկայիս ղեկավարությանը»,-նշեց Տոնոյանը: