News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բետոնածածկ հատակ, առանց կոմունալ հարմարությունների կիսակառույց շինություն եւ խոնավ, փոքրիկ սենյակում մանկահասակ երկու երեխա մեծացնելու դժվարին կյանք: Սյունեցի Հարությունյանների ընտանիքը 25 տարի ապրել է նման պայմաններում: Երիտասարդ ամուսինները, տարիներ շարունակ ձգտել են տարբեր լուծումներով հեշտացնել իրենց կյանքը: Արցախյան առաջին պատերազմի պատճառով, 90-ականներին լուրջ խնդիրներ ձեռք բերած տանտերը՝ Արտաշեսը, փորձել է կիսակառույցը քարե լիարժեք տուն դարձնել: Թեեւ դա նրան չի հաջողվել, սակայն ընտանիքը չի կորցրել հույսը: Սահյանական շնչով լցված հայրենի՝ Լոր գյուղում ամրանալու ձգտումը, չհուսահատվելու լուրջ պատճառ է դարձել:

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրում ընդգրկված ընտանիքն ամռանը շինարարություն է սկսել: Թեեւ համավարակը խանգարել է կամավորական խմբերով Հարությունյաններին աջակցելու՝ գործընկերների պատրաստակամությանը, սակայն անհրաժեշտ աջակցությունը հետեւողականորեն ցուցաբերվել է: Սյունեցի ընտանիքի երազանքների տունը կառուցվել է՝ նրանց ազատելով տարիների հոգսերից: Տանտիրուհին՝ Օֆելյան, սպասում է աշնանը կամավոր Արցախ մեկնած որդու վերադարձին՝ վերջին շատ փոքրիկ լրացումներն անելու եւ ընթացիկ տարին ճանապարհելու համար:

«Ամռանն սկսեցինք աշխատանքները: Մի պահ, վիրուսի, հետո էլ պատերազմի պատճառով, որոշ ժամանակով ընդհատեցինք աշխատանքները: Չկար աշխատելու տրամադրություն, բայց գիտակցված՝ տրամադրվեցինք: Հուսանք, որ երկրում ամեն ինչ լավ կլինի եւ մարդիկ կսկսեն սրտանց ուրախանալ: Շատ քիչ գործ է մնում… Տղաս դիրքերից կիջնի եւ կավարտենք: Բոլորս մի սենյակում էինք բնակվում: Հիմա զավակներս ամեն մեկն իր սենյակն ունի: Պաստառներն իրենք են ընտրել: Մենք էլ ամուսիններով, վերջապես մեր սենյակն ունեցանք: Էլ չեմ խոսում լոգասենյակի մասին, որը երբեք չենք ունեցել: Մենք մեր երազանքին հասնելու համար սպասեցինք 25 տարի: Մարդը պիտի հույս ունենա, հավատ ունենա եւ աշխատի, որ հասնի իր երազանքներին: Երբեք չի կարելի հուսահատվել»,- ասել է տանտիրուհին՝ Օֆելյա Ասրյանը:

Նոր կառուցված տունն ունի բոլոր հարմարությունները: Նախկինում ունեցած մեկի փոխարեն, ընտանիքն այժմ լուսավոր ու հարմարավետ չորս սենյականոց բնակարան ունի: Միանգամից մեծացած տարածքում մեծ է նաեւ հյուրեր ընդունելու ցանկությունը: Տանտերերը ցանկալի հյուրերից մեկին՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին ընդունել են տեսազանգով:  

«Ժամանակն ու հանգամանքները թույլ չտվեցին ֆիզիկապես միանալ ձեզ, բայց կարեւորն արդյունքն է: Այսօր դուք ունեք այն տունը, որը երազել եք: Մի խնդրանքով եմ դիմում ձեզ. «տուն» ասելիս երբեք չսահմափակվեք այն տարածքով, որտեղ ապրում եւ գիշերում եք: Ձեր սիրով, այգում արվող աշխատանքով, մտքերով, գործերով ու երազանքներով փայփայեք ձեր գյուղը, հողը, Հայրենիքը: Այն բոլորիս տունն է եւ պարտավոր ենք միասին, հոգատարությամբ լցնել յուրաքանչյուր անկյունը: Խնդիրները հաղթահարելի կլինեն, երբ լինենք միասնական, ապրենք հավատով եւ կոնկրետ գործող նվիրվենք երազանքների իրականացմանը: Ձեզ դա հաջողվել է քսանհինգ տարվա սպասումից հետո: Նույն նվիրումով ու սիրով շարունակեք ապրել հայրենի գյուղում»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հուլիսյան պատերազմից հետո Վիվա-ՄՏՍ-ը հնարավորինս ավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու եւ տան խնդրի առջեւ կանգնած ընտանիքներին սատարելու համար: Հատկացվել է ավելի քան 230 մլն դրամ։

Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 96 ընտանիք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ