News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կարաչաեւո-Չերկեսիայի ԱԴԾ տարածաշրջանային վարչության շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրը:

Միջադեպի արդյունքում, գործակալության տվյալներով, վեց մարդ է վիրավորվել: Ըստ նախնական տեղեկությունների` պայթյունն իրականացրել է մահապարտը: Նա մահացել է:

«Նախնական տվյալներով` տղամարդը կիսում էր ծայրահեղական խմբավորումների տեսակետները: Պայթյունից առաջ նա մոտեցել էր մի խումբ իրավապահներին ԱԴԾ վարչության շենքի մուտքի մոտ եւ «Ալլահ Աքբար» գոռալով պայթեցրել էր իրեն»,- հայտնել է աղբյուրը:

Գործակալության մեկ այլ աղբյուր հայտնել է, որ երկու պայթյուն է տեղի ունեցել. առավոտյան ժամը 7-ին շենքի մոտ փոքր ռումբ էր պայթել, եւ մի քանի ժամ անց, երբ դեպքի վայրում աշխատում էին ԱԴԾ աշխատակիցները, նրանց ավտոմեքենա էր մոտեցել, դրանից մահապարտ էր դուրս եկել եւ պայթեցրել էր իրեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ