News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի′ ժողովուրդ, միգուցե ՊՆ-ից ինչ-որ մեկը կամ Նիկոլ Փաշինյանը բացատրեն մեզ, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում ՀՀ և ԱՀ պետական սահմաններին։ Իր կողմից ստորագրած խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը ենթադրում է պատերազմական գործողությունների ավա՞րտ, թե՞ ամեն ինչ դեռ նոր է սկսվում և մեզ համար ամենավատ ռազմավարական դիրքերից։

Երեկ թշնամու զորքերը ներխուժել են մեր գյուղեր, իսկ այսօր հսկայական ռեսուրսներ են կենտրոնացնում Քարվաճառի սահմանին։ Հայաստանում ընդհանրապես գոյություն ունի՞ իշխանություն, կանոնավոր բանակ, գեներալիտետ, թե՞ բոլորը կենտրոնացած են պաշտպանելու կառավարական շենքն ու Փաշինյանին»,-գրել է նա և գրառմանը կից տեսանյութ հրապարակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ