News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թեհրանը մտադրություն չունի հարցնելու ՕՊԵԿ-ից որեւէ թույլտվություն, որպեսզի հաջորդ տարի մեծացնի նավթի արդյունահանումը, այսօր հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Կեսից ավելին կարտահանվի, մնացած մասը կուղղվի ներքին պահանջարկին:

«Թույլտվություն հարկավոր չէ, սա մեր իրավունքն է, իսկ խնդիր չկա, մենք նավթի արդյունահանումը մեծացնելու համար ոչ մեկից թույլտվություն չենք խնդրի»,- ասել է Զանգանեն պատասխանելոով հարցին, թե Իրանը նավթի արդյունահանման մեծացման համար ինչպե՞ս է թույլտվություն ստանալու, երբ ՕՊԵԿ երկրները փորձում են կրճատել իրենց արդյունահանումը:

Ինչպես հետեւում է Shana գործակալության հրապարակած ելույթի հատվածից, նա նաեւ ընդգծել է, որ նավթի արդյունահանման ծավալները օրական մինչեւ 2,3 մլն բարել մեծացնելը իրականանալի խնդիր է, կա շուկա, նավթի գները չեն ընկնի, ՕՊԵԿ-ը կարող է դրանց աջակցել:

Իրանի պլանավորման եւ բյուջեի կազմակերպության ղեկավարի տեղակալ Համիդ Փուրմոհամմադին նոյեմբերին հայտնել էր, որ ընթացիկ տարում Իրանը վաճառել է օրական միջինը 600-ից մինչեւ 700 հազար բարել նավթ:

Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Զանգանեն ավելի վաղ ներկայացրել էր 2021 թվականի մարտին սկսվող նոր ֆինանսական տարում գործակալության ծրագրերը՝ հայտնելով, որ Իրանը մտադիր է օրական արդյունահանել 4,5 մլն բարել նավթ եւ գազային խտանյութ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ