News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 21
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Երևան ժամանած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է։  Այս մասին NEWS.am-ին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ Արայիկ Հարությունյանը Երևանում է։

«Հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,– ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Բաքու այցից հետո ժամանել են Երևան։

Այսօր նրանք հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ, նախատեսվում են հանդիպումներ նաև կառավարությունում։

ԱԳՆ մտնելիս նրանք չպատասխանեցին լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես նրան, որ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարել էր, որ ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ-ը գերիների վերադարձի հարցում ընդգծել է Ռուսաստանի կարևոր ու պատասխանատու դերակատարումը
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր…
Ինչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր հայատյացությունը չի թարգելու. Արտակ Զաքարյան
Հետևաբար կամ Նիկոլը (եթե պարզվի որ հայ չէ) թուրքերին հերոսական ծառայություն…
Բաքվի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից բռնի 40 000 մարդ է տեղահանվել. Արցախի ՄԻՊ
Բռնի տեղահանվածները բացասական հետեւանքներն իրենց վրա զգացել են ողջ 2021 թվականի ընթացքում․․․
Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ
Այս պահին Ադրբեջանում գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական...
Արարատ Միրզոյանի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում
Արարատ Միրզոյանը նշել է, որ ընթացիկ տարին բավականին ակտիվ է եղել ՀՀ-ԵՄ...
Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խումբը ՀՀ ԱԺ-ում է. անդրադարձել են 44-օրյա պատերազմին
Մայիսի 18-ին բարեկամական խմբերի մակարդակով խորհրդարանում տեղի է…