News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իրազեկում է ստորագրել Սուդանին ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակից հանելու մասին, որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 14-ից, իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Խարտումում ամերիկյան դեսպանատունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կոնգրեսին իրազեկման 45-օրյա ժամկետը լրացել է, ու պետքարտուղարն իրազեկում է ստորագրել այն մասին, որ Սուդանի որպես ահաբեկչության հովանավոր երկրի կարգավիճակի դադարեցումն ուժի մեջ է մտնում այսօրվանից (դեկտեմբերի 14-ից), այն հրապարակվելու է դաշնային ռեեստրում»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Կոնգրեսին հայտնել էր, որ ԱՄՆ գործադիր իշխանության տեսակետով Սուդանն այլեւս չի համարվում ահաբեկչության հովանավոր պետություն: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ԱՄՆ-ում ահաբեկչության զոհերին 335 մլն դոլար վճարելու Սուդանի համաձայնության դիմաց:

ԱՄՆ-ն Սուդանը ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակի մեջ էր մտցրել 1993 թվականի օգոստոսի 12-ին, իսկ 1997 թվականին Խարտումի դեմ պատժամիջոցներ էր սահմանել, որոնք, մասնավորապես, սահմանափակում էին օտարերկրյա գործընկերների հետ սուդանյան բանկերի աշխատելու հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ