News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2021 թվականի վերջին նավթը կարող է թանկանալ բարելի դիմաց մինչեւ 62 դոլար նավթի առաջարկի կրճատման եւ սկսվող դեֆիցիտի ֆոնին: ՏԱՍՍ-ին այսպիսի կանխատեսում է ներկայացրել Saxo Bank-ի հումքի շուկաների ռազմավարությունների բաժնի ղեկավար Օլե Հանսենը:

Վերջերս Brent նավթի արժեքը գերազանցել էր բարելի դիմաց 50 դոլարը, եւ 2021 թվականին գնանշումների աճը կշարունակվի, կարծում է Հանսենը: Թրենդն առանձնապես արտահայտված կլինի 2021 թվականի երկրորդ կեսին, երբ աշխարհում կսկսվի կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը: Եթե պատվաստանյութերն արդյունավետ լինեն, ապա նավթի պահանջարկը կարող է գերազանցել օրական 100 մլն բարելը, որն ավելի վաղ սպասվում էր 2020 թվականին:

«Երբ աշխարհը սկսի ապաքինել համավարակի հասցրած վերքերը, բոլորն աստիճանաբար կսկսեն ուշադրությունը դարձնել նավթի արտադրական ներուժի վրա եւ կհիշեն, որ նավթային ընկերություններն արդեն կրճատել են արդյունահանման ներդրումները նվազագույնը 80 մլրդ դոլարով: Պոտենցիալ դեֆիցիտի վտանգը կարող է սպառմանը հասնել արդեն 2021 թվականի վերջին»,- նախազգուշացնում է փորձագետը: Նրա բանկի գնահատմամբ՝ տարեվերջին Brent-ը կարող է թանկանալ բարելի դիմաց հասնելով մինչեւ 62 դոլարի:

Պատվաստանյութերի վերաբերյալ լավատեսությունը շուկային կաջակցի նաեւ հաջորդ տարվա սկզբին, ասում է փորձագետը: «Բայց այդ ժամանակահատվածում հնարավոր է, որ գինը նաեւ կկայունանա, քանի որ սպառման աճը դեռեւս ըստ փաստի տեղի չի ունենա»,- պարզաբանում է նա: 2021 թվականի առաջին եռամսյակում Brent-ը կվաճառվի բարելի դիմաց մոտ 50 դոլարի սահմաններում, ենթադրում են Saxo Bank-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ