News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Էրեբունի» օդանավակայանում այսօր երեկոյան էմոցիաները բուռն էին։ Հարազատները, բարեկամները, ընկերները բակում հավաքվել էին՝ հույսով, որ Բաքվից Ռուսաստանի ջանքերով Հայաստան վերադարձած 44 գերիների ցուցակում կլսեն իրենց հարազատի անունը։

Յուրաքանչյուր անվան հրապարակում ուղեկցվում էր ուրախության ճիչերով, գրկախառնություններով, շնորհավորանքներով , ոմանց մոտ՝ հայրանվան կամ ազգանվան չհամընկնելու դեպքում՝ ափսոսանքով։

NEWS.am-ի թղթակիցը  նկարահանել է ցուցակների հրապարակման խիստ հուզիչ կադրերը։

Նշենք, որ հարազատներն այդպես էլ օդանավակայանում չտեսան վերադարձածներին։ Նրանց միանգամից տեղափոխեց հիվանդանոց՝ բուժզննում անցնելու։

Գերիներին տեղափոխող ռուսական օդանավը դիմավորում էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հուսանք՝ բոլոր գերիներն ու անհետ կորածները շուտով կհանդիպեն իրենց հարազատներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ