News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի երկրները համաձայն չեն Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրին, քանի որ, դաշինքի կարծիքով, այն հակասում է զինաթափման գոյություն ունեցող ճարտարապետությանը: Այս մասին նշված է երեքշաբթի Բրյուսելում տարածված Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պահպանելու եւ ամրապնդելու սպառազինության, զինաթափման եւ չտարածման վերահսկողությունը: Քանի որ Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը կամ արգելման մասին պայմանագիրը ուժի մեջ է մտնում, մենք հավաքականորեն հայտարարում ենք դրա հետ մեր անհամաձայնության մասին, քանի որ այն չի արտացոլում անվտանգության ոլորտում ավելի ու ավելի բարդ միջազգային իրադրությունը եւ հակասում է չտարածման ու զինաթափման գոյություն ունեցող ճարտարապետությանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում ընդգծվում է, որ «Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը մնում է միջուկային զինաթափման միակ հուսալի ուղին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ