News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վայրի բնության շարժը դիտարկելիս մշտապես կարելի է տարբեր ուշագրավ տեսարանների ականատեսը դառնալ, որոնցից մեկն օրինակ՝ այս տեսանյութն է, որտեղ մեկ կադրում են հայտնվել գիշատիչն ու ոչ գիշատիչը։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Խորեն Ղազարյանը բեզորայան այծերի խումբ դիտարկելիս հետաքրքիր դրվագ է տեսանկարահանել․ անհանգիստ այծերը ժայռի գագաթից «զարմացած» նայում են, թե ո՞վ է իրենց հանգիստը խանգարել և այդ պահին կադրում հայտնվում է արջի քոթոթը։ Այս տեսարանն ամբողջությամբ ցուցադրում է, թե որքան գրավիչ և անակնկալներով հարուստ է վայրի բնությունը։

Թե բեզոարյան այծը /Capra aegagrus/, թե գորշ արջը /Ursus arctos/ ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակներ են և ունեն հատուկ պահպանության կարիք։ ԿԳ տվյալների համաձայն՝ որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը, ինչպես նաև մարդու կողմից անհանգստություն պատճառելը հանդիսանում են բեզոարյան այծերի և գորշ արջերի վտանգման հիմնական գործոնները:

Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այստեղ են բնակվում այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու առաջավորասիական հովազը:

Տասնամյա գործունեության ընթացքում հատկապես ակնհայտ է բեզոարյան այծերի թվաքանակի աճը, ինչի մասին վկայում են նաև անտառապահների կողմից օգտագործվող տեսախցիկներն ու իրականացվող մոնիթորինգը։ Խոսուն օրինակ է նաև առաջավորասիական հովազի հայտնվելը Հայաստանում, որը բազմաթիվ անգամներ նկարահանվել է նաև CWR տարածքներում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ