News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է «Սարայա ալ-Մուխթարին» ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ավելացնելու մասին այն կապակցությամբ, որ այն զգալի ռիսկ է ներկայացնում՝ իրականացնելով ահաբեկչություններ, որոնք սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականության շահերին, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:

«Սարայա ալ-Մուխթարին»-ն տեղակայված է Բահրեյնում: Ինչպես նշված է Պոմպեոյի հայտարարության մեջ, կազմակերպությունը ստանում է ֆինանսական եւ նյութատեխնիկական աջակցություն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից: «Խմբավորման հայտարարված նպատակն է տապալել Բահրեյնի կառավարությունը՝ մտադրություն ունենալով ճանապարհ բացել Բահրեյնում Իրանի ազդեցությունն ամրապնդելու համար»: Պետքարտուղարի խոսքով՝ կազմակերպությունը պլանավորել է հարձակում ԱՄՆ քաղաքացիների վրա Բահրեյնում եւ հայտարարել դրամական պարգեւ Բահրեյնում պաշտոնական անձանց սպանելու համար:

Պետդեպատրամենտի որոշումը կոչված է զրկել խմբավորումն ահաբեկչություններ իրականացնելու ռեսուրսների հասանելիությունից: Ահաբեկչական կազմակերպությունների ցանկում խմբավորման ավելացումը կզրկի դրան ԱՄՆ ֆինանսական համակարգի հասանելիությունից: Այդ քայլը եւս կոչված է իրազեկել ամերիկյան եւ միջազգային հանրությանը կազմակերպության կողմից սպառնալիքի մասին եւ աջակցել իրավապահ մարմիններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ