News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները քննադատության են ենթարկել Միջուկային զենքի արգելքի մասին միջազգային պայմանագիրը, որն ընդունվել էր 2017 թվականին եւ պետք է ուժի մեջ մտներ 2021 թվականի հունվարի 22-ին: Այդ փաստաթուղթը «չի արտացոլում անվտանգության շուրջ իրավիճակը, որը դառնում է էլ ավելի բարդ», ասված է ՆԱՏՕ-ի Խորհրդի հայտարարության մեջ:

ՆԱՏՕ-ն նշում է, որ նոր պայմանագիրը չի ստորագրել եւ ոչ մի պետություն, որն ունի միջուկային զենք, եւ որ այն «չի համապատասխանում միջուկային զենքը չտարածելու եւ զինաթափման գոյություն ունեցող ճարտարապետությանը»: Բացի այդ, փաստաթղթում բացակայում են դրա պահպանումը ստուգելու «հստակ մեխանիզմները», հաղորդում է DW-ը:

Միեւնույն ժամանակ միությունը հաստատում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի նկատմամբ իր հակվածությունը, որը գործում է 1970 թվականից 190 երկրների մասնակցությամբ, եւ համարում է այն «միակ հուսալի ուղին միջուկային զինաթափման համար»: ՆԱՏՕ-ն նաեւ հաստատում է հակվածությունը միջուկային զենքի, զինաթափման եւ չտարածման պահպանման եւ դրա հսկողության ջանքերի նկատմամբ եւ «շարունակում հետապնդել վերջնական նպատակը՝ աշխարհն առանց միջուկային զենքի»:

Միջուկային զենքն արգելելու մասին պայմանագիրը միջազգային համաձայնագիր է, որն արգելում է այդ տիպի զինամթերքի ստեղծումը, փորձարկումը, պահպանումը, ձեռքբերումը, տեղափոխումն ու օգտագործումը: Փաստաթուղթն ընդունվել էր 2017 թվականի հուլիսին 122 պետությունների աջակցությամբ: Աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում՝ բոլոր միջուկային գերտերություններն եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ներառյալ՝ Գերմանիան, բոյկոտի են ենթարկում պայմանագիրը, այն կրում է, ըստ ամենայնի, խորհրդանշական բնույթ, նշում է dpa գործակալությունը: Ընդ որում՝ ԱՄՆ-ը Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը պնդում են, որ իրենց միջուկային արսենալը կրում է բացառապես զսպող բնույթ, եւ ընդգծում, որ նրանք ընդունել են Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի դրույթները: Սակայն պայմանագիրը ստորագրած երկրների ցանկում չեն Հնդկաստանը, Պակիստանն ու Իսրայելը, որոնք փաստացի նույնպես ունեն միջուկային զենք: Հյուսիսային Կորեան, որը ենթադրաբար ունի միջուկային մարտագլխիկներ, 2003 թվականին դուրս է եկել Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ