News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Համացանցում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, տարածված տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են հայ զինծառայողները Հադրութի Հին Թաղեր գյուղի հատվածում շարքով դուրս գալիս ադրբեջանական շրջափակումից, արվել է դեկտեմբերի 12-ին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց այդ հատվածում դիրքերը պահած ՄՈԲ-ի դասակի հրամանատար Սամվել Ափինյանը։

«Տեսանյութում մեր վաշտն է, Հին Թաղերից գալիս ենք դեպի Խծաբերդ, Խծաբերդ չհասած տարածքում է տեսանյութն արված»,- նշեց նա։

Սամվել Ափինյանը հայտնեց, որ 120 հոգուց 83-ին հաջողվել է դուրս գալ  ադրբեջանցիների հետ բանակցելուց հետո։ Նրանց թվում վիրավորներ կան՝ 6-ից 7 հոգի, զոհեր չեն եղել։

10 հոգանոց մի ջոկատ մարտի է բռնվելուց հետո գերի է ընկել Հին Թաղերի ուղղությամբ։

Սամվել Ափինյանը նշեց, որ իրենց վաշտը պահել է Հին Թաղերի դիրքերը, որի ուղղությամբ հարձակում է եղել դեկտեմբերի 11-ին։ Խծաբերդի ուղղությամբ դիրքը պահել է ՄՈԲ-ի այլ խումբ՝ Շիրակի մարզից։ Նրանցից որեւէ տեղեկություն, Սամվել Ափինյանը նշեց, որ չունեն։

Հիշեցնենք, որ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ Խծաբերդի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։ Ավելի ուշ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ նրանք գերի են ընկել։ Ադրբեջանական կայքերը լուսանկերներ էին տարածում՝ ենթադրաբար գերեվարված զինծառայողներից, որոնց շարքում Շիրակի մարզի մի շարք բնակիչներ ճանաչել էին իրենց հարազատներին։ Նրանք այսօր ավելի վաղ իրենց հարազատների հարցով զբաղվելու, նրանց տուն վերադարձնելու պահանջով փակել էին Շիրակի մարզի մի շարք ճանապարհներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ