News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Խնդիրն այն է, որ Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերում գործողությունները տեղի են ունենում խաղաղապահների պատասխանատվության գոտում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հադրութի շրջանի Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերը, Դիզափայտ լեռը անցել է ադրբեջանական տիրապետության տակ:

«Այդ իրադարձությունների մեկնարկից հետո խաղաղապահները մուտք են գործել տարածք, բայց ցավոք դրանից իրավիճակը չի կայունացել: Ըստ էության, մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական ուժերը հատուկ գնում են այդպիսի սադրանքների նաեւ խաղաղապահների գոյության փաստը արժեզրկելու համար: Այս տեղային գործողություններն ունեն ավելի լայն, հեռահար նպատակ՝ խաղաղապահների դուրս բերման օրակարգ ձեւակերպելու համար:

Համենայնդեպս, կարեւոր է արձանագրել, որ առնվազն երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել եւ այս առումով բոլոր այդ գործողությունները մեքն դիտարկում ենք այս համատեքստում»:

Հիշեցմանը, որ վարչպետի խոսնակը հայտարարել էր, թե տեղի ունեցածին առաջին հերթին պետք է արձագանքի ՌԴ-ն, արդյոք Հայաստանը այլեւս իր պատասխանատվությունը չունի այս հարցում, վարչապետը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Հայաստանի պատասխանատվությանը, Հայաստանը որեւէ պատասխանատվություն իր վրայից չի թոթափում, բայց նաեւ իրադրության կոնկրետ վերլուծությունը ցույց է տալիս, որ այստեղ այս գործողությունները մենք պետք է լուծենք խաղաղապահների, Ռուսաստանի հետ սերտ հակագործակցությամբ»:

Հարցին, թե այսինքն ադրբեջանցիները կարող են ասել՝ ռուսները պետք է դուրս գան եւ պատերազմը շարունակվի՞ մեզ համար արդեն շատ վատ դիրքերի՞ց, Փաշինյանն արձագանքեց. «Համենայնդեպս, քաղաքական այդպիսի հեռահար նպատակի ձեւակերպում ես տեսնում եմ: Այսօր նման հարց դնել իհարկե, չի ստացվի, բայց որ նրանք փորձում են խաղաղապահների ներկայությունն արժեզրկել, ակնհայտ է: Այս առումով կարեւոր եմ համարում, որ խաղաղապահների եւ ՌԴ արձագանքը լինի համարժեք այս իրադրությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ