News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ո՞ւմ պետք է ներկայացնի այդ իշխանությունը։ Մենք աշխատանքային մակարդակում քննարկումներում իմ հաժարականի պահանջը ձեւակերպում ենք «էլիտար բունտ», որի իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է։ Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՀՀ նախագահի եւ Հայոց կաթողիկոսների՝ իր հրաժարականի կոչին ու հորդորին։  

«Հարցն այն է՝ ժողովո՞ւրդն է ձեւավորում իշխանություն, թե՞ ինչ-որ մարդիկ փակ սենյակներում, փակ քննարկումների ու պայմանավորվածությունների արդյունքում։ Սրանում է ամբողջ պրոբլեմը։ Ես արդեն ասացի, որ ինձ ժողովուրդն այդ կարգավիճակը տվել է ի պահ, դուք ասում եք, որ կան մարդիկ, խմբեր, որ պահանջում են իմ հրաժարականը, բայց կան մարդիկ, որոնք ինձնից պահանջում են հրաժարական չտալ։ Եվ իմ հարցը նույնն է՝ ինչու իմ հրաժարականը պահանջող մարդիկ չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ես ասում եմ՝ եկեք կենտրոնանանք իրավիճակը Հայաստանի շուրջ եւ Հայաստանում կայունացնելու վրա եւ մտածենք հետագա անելիքների մասին։ Իսկ ինչ է լինելու այդ անցումային շրջանում, այդ անցումային շրջանում տեղի ունեցողի պատասխանատվությունն ում վրա է լինելու։ Ի վերջո, ես պատասխանատո՞ւ եմ հետագա իրադարձությունների համար, իհարկե, պատասխանատու եմ։ Կան ինձ ուղղված մեղադրանքներ, բայց ընդդիմությունը չի նկատում այդ մեղադրանքների հակասությունները, ընդդիմությունն ինձ մեղադրում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար, բայց նաեւ հայտարարում է, որ չի ձեռնարկելու որեւէ քայլ ՀՀ վարչապետի ստորագրությունն այդ փաստաթղթից հետ կանչելու ուղղությամբ։ Նրանք ընդունում են, որ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, որ հնարավոր չէր չստորագրել։ Ես հայտարարել եմ, որ ինձ համարում եմ ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն, բայց ես ուզում եմ պատասխանատուն ու մեղավորը չշփոթեն իրար հետ։ Հիմա, երբ ես հայտարարում եմ ինձ թիվ մեկ պատասխանաուն, դրա հիմնական մեղավորները փորձում են 25-30 տարիների իրենց չարածի հետեւանքը, իրենց հակապետական գործունեությունը բարդել մեզ վրա։ Եվ այս երեւույթը պետք է կոնկրետ գնահատականի արժանանա։ Ի վերջո, Հայաստանի նախկին պաշտոնյաներից եւ ներկա պաշտոնյաներից քանի հոգի են միլիոնատեր, քանի հոգի օֆշորներում, Ամերիկաներում ունի առանձնատներ, ներդրումներ», ասել է Նիկոլ Փաշինյան։

Ն․Փաշինյանը համարում է, որ անցած 2,5 տարիներին չեն լուծվել բազմաթիվ հարցեր, որոնք կարող էին ավելի լավ լուծվել, ինքն այդ հարցում իրեն մեղավոր զգում է, բայց դա չի նշանակում, որ «25-30 տարիների մեղքերը պետք է հրվեն դեպի գործող կառավարություն»։

«Այսօր հրաժարական պահանջողների 75-80 տոկոսը 2018-ից ասում էր, որ վարչապետը պետք է հեռանա, նրանց համար, ըստ էության, բան չի փոխվել։ Արտահերթ ընտրությունները չեն կարող լինել իմ կամքով եւ որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն, առաջին հերթին խորհրդարանական ուժերի հետ։ Ո՞վ է որոշելու իշխանության ճակատագիրը Հայաստանում, փորձ է արվում ժողովրդից խլել ընտրություն անելու իրավունքը, եւ այդ մեկ տարին գործարկել ընտրակեղծարարության մեխանիզմը։ Մարդիկ կան, որ չեն ուզում իմ հրաժարականը, ես պե՞տք է լսեմ այդ մարդկանց, թե՞ ոչ։ Հայաստանում այլ մեխանզիմ գոյություն չունի։ Ինչո՞ւ հիմա չի կարելի անել արտահերթ ընտրություններ, կա գերիների չլուծված խնդիր, կա որոնողական աշխատանք, որ ահավոր դժվար  գնում, Հայաստանի ներքին իրավիճակը լարելու համար Ադրբեջանն անընդհատ խոչընդոտներ է ստեղծում։ Արտահարթ ընտրությունների ժամանակ քարոզարշավ է լինելու, իսկ այդ հարցերն ինչպես են որոշվելու։ Ո՞վ է զբաղվելու դրանցով», նշել է Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ