Բրիտանական ազդեցիկ The Economist ամսագիրն իր հոդվածում, որը նվիրված է Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին եւ այդ երկրի ապագային, փաստացի կոչ է անում թուրք ընտրողին քվեարկել ընդդիմադիր կուսակցության օգտին:
Հոդվածում խոսվում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ձեռքբերումների մասին` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության տարիներին, միաժամանակ շատ դաժան կերպով քննադատության է ենթարկում Էրդողանի քաղաքականությունը:
«Էրդողանը կարողացավ զրոյի հավասարեցնել դատական համակարգի, բանակի ու մամուլի վերահսկողության մեխանիզմները: Միաժամանակ, ոչ մի վերահսկողություն չկա «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նկատմամբ, որը վնասում է թուրքական ժողովրդավարությանը: Հավանականություն կա, որ Էրդողանի կուսակցությունը կհաղթի նաեւ այս ընտրություններում: Այդ դեպքում Թուրքիային սպասում է կառավարման ավտոկրատական մոդելը, որը նման կլինի չինականին: Արդյունքում իշխանությունների ամբողջական վերահսկողության տակ կհայտնվի ողջ հասարակությունը»,- ասված է հոցվածում, հաղորդում է SalamNews-ը:
Հեղինակի խոսքով, ստեղծված վիճակից դուրս գալու եւ այս գործընթացը դադարեցնելու համար հնարավոր է միայն հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ձայները խոշոր ընդդիմադիր կուսակցությանը տալն է: Ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը «Ժողվրդա-հանրապետականն» է:



























