News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին իրեն զեկուցել է Ալեքսեյ Նավալնու «թունավորման» հետ կապված «վերջին հնարումների» մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկուշաբթի հրապարակվել է The Insider-ի, Bellingcat-ի եւ CNN-ի համատեղ հետաքննությունը Der Spiegel-ի մասնակցությամբ, որում մեջբերվում են ԱԴԾ աշխատակիցների անուններ եւ լուսանկարներ, որոնք, իբր, կապ ունեն Նավալնու թունավորման հետ: Մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինին հարց են ուղղել, թե արդյոք նա տեսել է այդ հրապարակումները:

«Ինչ վերաբերում է Բեռլինի կլինիկայի պացիենտին, ես արդեն բազմիցս խոսել եմ այդ մասին, կարող եմ միայն որոշ բաներ կրկնել»,-պատասխանել է Պուտինը:

«Ես գիտեմ, Պեսկովը երեկ զեկուցել է այդ առումով որոշ հնարումների մասին, մեր հատուկ ծառայությունների տվյալների առնչությամբ եւ այլն»,-հավելել է նա:

«Թունավորման հետաքննության» հեղինակները Bellingcat-ի աշխատակիցներն են: Այդ ռեսուրսը բազմիցս հակառուսական նյութեր է հրապարակել, մասնավորապես, Դոնբասում MH17 մալայզիական չվերթի աղետի եւ «Սկիրպալների գործով», որոնցում պնդումները բազմիցս հերքել են ռուս պաշտոնյաները:  

CNN-ը, Spiegel-ը եւ Նավալնին իրենց տարբերակն են առաջ տանում՝ հիմնվելով ավիատոմսերի եւ հեռախոսային հաշիվների վրա, որոնք օրինական կերպով ստանալ կամ ստուգել անհնար է: Նավալնին նաեւ պնդում է, որ ռուս բժիշկները, որոնք իրեն օգնություն են ցուցաբերել, ախտորոշման հետ կապված կեղծ հայտարարություններ են արել Օմսկում իր հոսպիտալացման ժամանակ:

Ընդ որում, «հետաքննության» հեղինակները խոստովանում են, որ որեւէ տվյալ չկա այն մասին, որ նշված «ԱԴԾ աշխատակիցներից» որեւէ մեկը եղել է Օմսկում Նավալնու հոսպիտալացման ժամանակ՝ այդպիսով հերքելով ավելի վաղ բրիտանական Sunday Times-ի հրապարակած վարկածը «թունավորման» կրկնակի փորձի մասին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեպտեմբերին ընտրությունները եւ 2024-ին նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին համապատասխան․ Պուտին
Ռուսաստանի բոլոր քաղաքական ուժերը, չնայած սոցիալ-տնտեսական խնդիրների նկատմամբ տարբեր մոտեցումներին․․․
Կրեմլը հայտնել է, որ Պուտինը չի խոսել 2024 թվականի ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինն այժմ աշխատում է սովորական գրաֆիկով․․․
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել ազատ արձակել Նավալնիին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին...
Հարյուրավոր բժիշկներ պահանջում են դադարեցնել Նավալնիին ծաղրելը
Գերմանիայից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից եւ աշխարհի այլ երկրներից, ինչպես նաեւ Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններից բժշկական համայնքի ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են ․․․
Կրեմլը մեկնաբանել է Լավրովի հնարավոր հրաժարականի մասին հրապարակումները
Տելեգրամյան ալիքներում լուրեր էին հայտնվել ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ․․․
Նավալնին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ խարդախության եւ դատարանին վիրավորելու գործով
«Վերջնականապես Նավալնուն նշանակել ինը տարվա ազատազրկում՝ խիստ ռեժիմի գաղութում, եւ տուգանք՝ 1,2 միլիոն ռուբլու չափով»,- դատավճիռը ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ