News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Mediaport-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում են Սյունքի մարզի այն հատվածները, որոնք պետք է փոխանցվեն Ադրբեջանին:

Տեսանյութը նկարահանող զինծառայողը վրդովված ասում է. «Այս տարածքում մարդկանց տներ է, գոմեր, տնակներ, եւ այս բոլորը տալիս են թուրքերին, պոստերն ենք թողնում գնում: Բա սա ճի՞շտ է: Հասնում են գյուղի տակ: Հենա, տղերքը սնարյադները բարձում են, որ գնանք: Էս էլ էն թուրքին տալիս»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը հայտարարել էր, որ վաղը մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։

«Պաշտպանության նախարարության կողմից հրաման է իջեցվել, որ բոլոր այն դիրքերը, որոնք զբաղեցրած են եղել մեր կողմից՝ Կապանի պաշտպանության համար՝ վաղը մինչեւ ժամը 17։00-ն հանձնել թշնամուն: Կապանը դառնում է անպաշտպան: Ես ասում էի՝ եթե հանկարծ նման իրավիճակ ստեղծվի եւ հասնենք ԽՍՀՄ-ի ժամանակվա սահմանագծին, ապա անպաշտպան կլինի Կապանը»։

Նա նշել է, որ Կապանում ռուս սահմանապահների տեղակայման մասին է խոսվում, որոնց հիմնական առաքելությունը լինելու է ճանապարհների անվտանգությունն ապահովելը։

Գեւորգ Փարսյանի խոսքով, դիրքերից հետնահանջի դեպքում Կապանի գյուղեր տանող 2 ուղղություններն արգելափակման մեջ են հայտնվում. «Այսինքն՝ այդ գյուղերի ճանապարհներն ադրբեջանական սահմանագոտու մեջ են լինելու։ Ագարակ, Եղվարդ, Խդրանց, Ուժանիս, իսկ մյուս ուղղությունն էլ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ. այդքան գյուղ շրջափակման մեջ է հայտնվում։ Այն պարագայում, որ Ագարակ, Ուժանիս, Խդրանց, Եղվարդ գյուղերն ունեն այլընտրանքային ճանապարհ, բայց Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերն այլընտրանքային ճանապարհ չունեն»։

Այս պահին բնակչության շրջանում լարված վիճակ է. «Մեր բնակելի հատվածից հակառակորդը լինելու է ընդամենը 1 կիլոմետր հեռավորության վրա»։

Հարցին՝ եթե գա նոր կառավարություն, հնարավո՞ր է պահել որոշակի դիրքեր, քաղաքապետն ասել է. «Ես մտածում եմ՝ նոր Կառավարություն, նոր հնարավորություն, նոր հեղինակություն։ Ես չունեմ երաշխիք, թե նոր կառավարությունը կարող էր մեր ուզած ձեւով հարցին լուծում տար, բայց գոնե կար հնարավորություն։ Ես տեսնում էի, որ այս կառավարությունն այս հարցը չի կարող լուծել։ Սա հեղինակազրկված վարչապետ է։ Այս կառավարությունն իրեն վաղուց սպառել է»։

Նշենք, որ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր Սյունիքի մարզում է, քաղաքապետն ասաց, որ Հարությունյանը դեռ չի այցելել Կապան. «Գիտեմ, որ Սյունիքի մարզում է գտնվում, բայց Կապան չի այցելել դեռ։ Հույս ունեմ , որ կգա ու իմ հարցերին կպատասխանի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ