News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանից գյուղատնտեսական մթերքի արգելքը քաղաքականացված բնույթ չի կրում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչ-որ քաղաքական ենթատեքստ չկա: Ռոսսելխոզնադզորի կողմից պարբերաբար արգելվում է տարբեր երկրներից գյուղատնտեսական մթերքների ներմուծումը: Դա ստանդարտ ֆիտոսանիտարական ընթացակարգ է, որն ուղղված է Ռուսաստանի եւ ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կարանտինային օբյեկտների տարածումը կանխարգելելուն, որոնք ունակ են զգալի վնաս հասցնել գյուղատնտեսությանն ու ստեղծել ռիսկեր պարենային անվտանգության համար»,-ասվում է Զախարովային հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

Ինչպես նշել է դիվանագետը, ադրբեջանից խնձոր եւ լոլիկ ներմուծելու արգելքի մասին հարցը վաղուց բարձրաձայնվել է Ռուսաստանում, քանի որ Ռոսսելխոզնադզորը բազմիցս հայտնաբերել է հարավամերիկյան ցեց ադրբեջանական լոլիկում: Նա նաեւ հիշեցրել է, որ այդպիսի սահմանափակումներ են ընդունվել նաեւ Թուրքիայից մթերքների դեմ: Զախարովայի խոսքով՝ այսօր ներկրման թույլտվություն է ստացել Ադրբեջանից արդեն հինգ ձեռնարկություն, ինչպես նաեւ պահպանվել է մատակարարումն այն շրջաններից, որտեղ ավելի վաղ հայտնաբերվել էին կարանտինային օբյեկտներ, որոնք ԵԱՏՄ-ում գործող սահմանափակումներից են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ