News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրները հաստատել են Ռազմական համագործակցության հայեցակարգը մինչեւ 2025 թվականը, այդ մասին հայտարարվել է ուրբաթ ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստի արդյունքում:

Ռազմական համագործակցության առանցքային նպատակը պաշտպանության եւ ռազմական անվտանգության ոլորտում ԱՊՀ երկրների փոխազդեցության կայուն դինամիկայի ապահովումն է: Որպես ռազմական համագործակցության առաջնահերթություն են համարվել բարիդրացիական հարաբերությունների պահպանումը, վստահության միջոցների ամրապնդումը, ազգային զինված ուժերի զարգացման ապահովումը, համատեղ եւ ազգային անվտանգության ապահովումը:

Փոխգործակցության առաջանհերթ ուղղությունների շրջանում են ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական եւ ռազմահումանիտար ոլորտները, միջազգային ահաբեկչության հակազդումը, ռազմական կրթությունը, ռազմական կադրերի պատրաստումը, ռազմական գիտության եւ խաղաղապահ գործունեության զարգացումը, սոցիալ-իրավական ոլորտը:

Փաստաթղթի համաձայն՝ կազմակերպաիրավական մեխանիզմը թույլ է տալիս շահագրգիռ անդամ պետություններին, դիտորդ երկրներին եւ գործընկերներին միանալ բազմակողմանի ռազմական համագործակցությանն ու մասնակցել միջոցառումներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ