News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության նախաձեռնած սգո երթը քիչ առաջ հասավ Եռաբլուր (ֆոտոռեպորտաժ):

Առավոտից այնտեղ հավաքված ազատամարտիկներն ու զոհվածների հարազատները նրան դիմավորեցին «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք» վանկարկումներով:

Նշենք, որ Փաշինյանը ամբողջ երթի ժամանակ շրջապատված էր անվտանգության աննախադեպ մեծ թվով աշխատակիցներով, իսկ երթի դիմացից գնում էին զրահապատ մեքենաներ: Մինչեւ երթը կհասներ Եռաբլուր, պանթեոն բերվեցին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում` կարմիր բերետավորներ:

Անվտանգության աշխատակիցները սև անձրևանոցներ ու ճամպրուկներ են պահում Փաշինյանի գլխավերևում ու փորձում ճեղքել բազմությունը՝ ճանապարհ բացելով Փաշինյանի համար։  Քաղաքացիներն ինչ-որ բաներ նետեցին նրա ուղղությամբ, ինչից հետո անվտանգության աշխատակիցները սկսեցին անձրևանոցներով պաշտպանել նրան:

Փաշինյանի մուտքը Եռաբլուր արգելելու համար հավաքված քաղաքացիները, որոնց թվում կան նաև զոհերի հարազատներ, պատ էին կազմել՝ փորձելով թույլ չտալ Փաշինյանին առաջ շարժվել, սակայն ոստիկանները հրմշտելով հեռացրին նրանց Փաշինյանի ճանապարհից։

Նույնիսկ Եռաբլուրում Փաշինյանի հետ հետ եկածները, չնայած հայտարարված էր, որ սգո երթ է լինելու, շարունակում էին վանկարկել «Նիկոլ», «Նիկոլ, վարչապետ»։

Եռաբլուրում այս պահին լարված վիճակ է, Փաշինյանին բազմության միջով տանում են՝ ուժեղացված անվտանգության օղակի մեջ առած:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ