News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիքոս Դենդիասը հայտարարել է, որ Եվրամիությունը դանդաղ տեմպերով է շարժվում՝ ի պատասխան Արեւելյան Միջերկրական ծովում եւ Էգեյան ծովում Թուրքիայի սադրանքներին, գրում է Ekathimerini-ը:

Ընդ որում՝ Դենդիասը նշել է, որ Աթենքը շարունակում է առաջ քաշել Թուրքիայի դեմ պատժամիջոցները «համբերատարությամբ եւ համառությամբ»:

«Քայլն արված է, սակայն կառավարությունը երբեք չի հայտարարել, որ դա բավարար է»,-հայտարարել է Դենդիասը՝ հղում անելով դեկտեմբերի 10-11-ին Եվրախորհրդի գագաթնաժողովում ընդունված որոշումը պատժամիջոցների քննարկումը մինչեւ մարտ հետաձգելու մասին:

Մեկնաբանելով փաստարկը, որն առաջ են քաշել ԵՄ մի քանի երկրներ, որ Թուրքիային զենքի վաճառքի արտահանման արգելքը կտապալի ՆԱՏՕ-ի միասնությունը, Հունաստանի ԱԳ նախարարը հռետորական հարց է տվել. «Ինչպե՞ս նրանք կարող են արդարացնել իրենց դիրքորոշումը, երբ միության գլխավոր հենասյունը՝ ԱՄՆ-ը, սահմանել է պատժամիջոցներ Թուրքիայի դեմ փաստարկի հիման վրա, որ այդ երկիրը ձախողում է ՆԱՏՕ-ի միասնությունն ու անվտանգությունը»:

Նա հավելել է, որ ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը ձեռքբերելու առնչությամբ Թուրքիայի դեմ Վաշինգտոնի որոշումը պատժամիջոցների մասին, անկասկած, հզոր ազդակ է, հատկապես, հաշվի առնելով, որ այն ընդունվել էր ԵՄ նիստի հաջորդ օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ