News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեշյսբուքյան  իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե Սյունիքում ինչպես են ադրբեջանական դրոշով մի խումբ զինծառայողներ կանգնած ավտոճանապարհին։

«Հայաստանի ինքնիշխան հանրապետություն, Սյունիք, Որոտան գյուղի մատույց, հենց այս պահին՝ ադրբեջանցի զինվորներ», - գրել է պատգամավորը։

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը նույնպես իր էջում հրապարակել է այդ տեսանյութը գրելով. «Սա Սյունիքի մարզի միջպետական մայրուղին է՝ Գորիսը Կապանին, Քաջարանին, Մեղրիին, Ագարակին և վերջապես Իրանի Իսլամական հանրապետությանը կապող գլխավոր զարկերակը՝ մեր Որոտան գյուղը, ինչ կասեք այս տեսարանի հետ կապված, մի՞թե մեր երազած Հայաստանը այս տեսքը պետք է ունենար»:

Դեկտեմբերի 19–ի տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզում այս պահին սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ՀՀ սահմանապահ ուժերը տեղակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։

Ռուս սահմանապահներ են տեղակայվել Գորիս-Կապան ու Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ