News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կիրակի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի շարք հեռախոսազրույցներ է անցկացրել ԵՄ առաջնորդների հետ, որոնց ընթացքում քննարկել է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը, ինչպես նաեւ այդ երկրում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հարցերը, հաղորդում է BFM հեռուստաալիքը:

Բանակցություններն անցկացվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ ԵԽ ղեկավար Շառլ Միշելի հետ: Դեռեւս պարզ չեն դրանց մանրամասները, միայն հայտնի է, որ նաեւ քննարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարի իրավիճակը Հարաբաֆրիկյան Հանրապետությունում:

Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր, որ Ֆրանսիան ձգտում է համակարգված որոշումներ կայացնել Մեծ Բրիտանիայի հետ երկաթուղային եւ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին, որտեղ հայտաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիան:

Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտնել էր, որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որը կարող է կապված լինել Անգլիայի հարավ-արեւելյան մասում COVID-19-ի տարածման հետ: Նրա խոսքով՝ նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրուսի այդ տեսակը տարածվում է հայտնի շտամերից ավելի արագ: Շաբաթ արտահերթ մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ, նախնական տվյալներով, կորոնավիրուսի նոր տարբերակը կարող է լինել 70 տոսոկով ավելի վարակիչ՝ հավելելով, որ բրիտանացի փորձագետները դեռեւս չեն հայտնաբերել ապացույցներ, որ մուտացված վիրուսը կարող է ավելի մահացու ազդեցություն ունենալ:

Ֆրանսիայի նախագահը հանձնել է կորոնավիրուսի ախտորոշման թեստ, որի պատասխանը դրական էր դեկտեմբերի 17-ին: Նա աշխատում է հեռավար ռեժիմով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ