News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրոպայում, Բելգիայում եւ Բավարիայում իրավապահ մարմինների համագործակցության շնորհիվ, եվրոպական նարկոկարտել է ջախջախվել, որը զբաղվում էր Հարավային Ամերիկայից Գերմանիա կոկաինի մատակարարմամբ: Անցյալ շաբաթ Բելգիայի ոստիկանությունը Անտվերպենում եւ Բրյուսելում 17 կասկածյալի էր բերման ենթարկել, հայտնում է DW-ն:

Բերման ենթարկվածների թվում են Ալբանիայի 34-ամյա եւ Լատվիայի 35-ամյա քաղաքացիները, ովքեր, ըստ հետաքննության, ոչ միայն ղեկավարել են համաեվրոպական հանցավոր խմբավորումը, այլեւ որպես կապող օղակ են ծառայել հարավամերիկյան նարկոկարտելների եւ կոկաինի գնորդների միջեւ Եվրոպայում: Դեկտեմբերի 15-ին եւ 16-ին ոստիկանության լայնածավալ օպերացիայի ընթացքում նաեւ մի քանի հարյուր հազար եվրո եւ 187 կիլոգրամ կոկաին է առգրավվել:

Հետաքննությունը սկսվել էր 2017-ին Բավարիայի տասը սուպերմարկետներում գրեթե 200 կիլոգրամ կոկաինի հայտնաբերումից հետո: Այդ ժամանակ ոստիկանությունը թմրանյութը հայտնաբերել էր բանանի արկղերում: Քննության ընթացքում պարզվել էր, որ հանցագործները Էկվադորից Գերմանիա ծովային ճանապարհով կոկային են տեղափոխել բանանի արկղերի մեջ: Համբուրգի նավահանգստից բեռը բեռնատարներով տեղափոխվել էր ջերմոցներ` հասունանալու համար: Հանցագործները ներխուժում էին այնտեղ եւ վերցնում էին կոկաինը բանանի արկղերի միջից: 2018-ին այս գործով 18 մարդ էր դատապարտվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ