News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է ծառայողական քննություն սկսել տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնի աշխատակից Արսեն Ավագյանի նկատմամբ։ 

Ավելի վաղ Արսեն Ավագյանն այսօր ուղիղ եթերում կոչ էր արել  գնալ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ու դուրս շպրտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը օդում կախված թողած Տեր Հորը՝ Վարդան Զեյնալյանին։

«Լրատվականների հրապարկումներից հետո ենք տեղեկացել, որ Արսեն Ավագյանը, ով հանդիսանում է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության առաջին կարգի մասնագետ, մասնակցություն է ունեցել միջադեպին։ Տեսչական մարմնի ղեկավարն անմիջապես հանձնարարել է ծառայողական քննություն սկսել՝  աշխատավայրից բացակայելու հիմքով»,- NEWS․am-ի հետ զրույցում ասաց Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման բաժնի պատասխանատու Ելենա Զոհրաբյանը։

 Նա հավելեց, որ ծառայողական քննությունը տեւում է 30 օրացույցային օր, սակայն եթե այլ հանգամանքներ ի հայտ  գան, ապա այն կարող է կրկին 30 օրով հետաձգվել, իսկ դրանից հետո՝ 15 օրով, որից հետո պետք է արդեն որոշում կայացվի։ Արսեն Ավագյանը մինչ ծառայողական քննության ավարտը՝ կշարունակի իր աշխատանքը կատարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ