News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանը քրդամետ նախկին պատգամավորին ավելի քան 22 տարվա ազատազրկման է դատապարտել ահաբեկչության մեջ 3 առանձին մեղադրանքներով, հաղորդում է Reuters-ը:

«Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունից պատգամավոր Լեյլա Գուվենը երկու այլ պատգամավորների հետ զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից հունիսին այն բանից հետո, երբ նրան մեղավոր են ճանաչել, իբր, ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու համար:

Երկուշաբթի հրապարակված վերջին դատավճռում ասվում է, որ Գյուվենը 14 տարի եւ 3 ամսվա ազատազրկման է դատապարտվում ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով եւ եւս 8 տարվա՝ ահաբեկչական քարոզչություն տարածելու երկու առանձին մեղադրանքներով:

Գյուվենը գլխավորել է հազարավոր բանտարկյալների հացադուլը, որոնք կոչ են արել վերջ դնել Քրդստանի բանվորական կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանի բազմամյա մեկուսացմանն ու պահանջել են, որպեսզի նա հանդիպի ընտանիքի եւ փաստաբանների հետ: Հացադուլն ավարտվել է անցած տարվա մայիսին Օջալանի խնդրանքով, որից հետո նա հանդիպել է իր փաստաբանների հետ 2011 թվականից ի վեր առաջին անգամ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ