News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կոնգրեսը ԱՄՆ վարչակազմին կոչ է անում մանրամասն զեկույց ներկայացնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ՝ Ադրբեջանին եւ Հայաստանին ռազմական օգնության ազդեցության եւ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության համար դրա հետեւանքների մանրակրկիտ վերլուծությամբ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Մենք ողջունում ենք պահանջը, որ ազգային հետախուզության տնօրենը Արցախի հարցի վերաբերյալ պաշտոնապես հաշվետու լինի Կոնգրեսի առաջ, ԱՄՆ հետախուզական միության բոլոր ռեսուրսներն օգտագործելով հայտնաբերելու համար Արցախի դեմ եւ հայ-ադրբեջանական սահմանին ուժ կիրառում նախաձեռնողին»,- ասել է ANCA-ի ներկայացուցիչ Արամ Համբարյանը: «Մենք վստահ ենք, որ այդ զեկույցն ու փաստերը, որոնք նա կհաստատի Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի վերաբերյալ, ամուր հիմք կլինեն, որով Բայդենի եկող վարչակազմը կարող է պաշտոնապես դադարեցնել Թրամփի վարչակազմի ոչ ողջամիտ ծրագիրը 120 մլն դոլարի ռազմական օգնության ցուցաբերման մասին նավթով հարուստ եւ կոռումպացված երկիր Ադրբեջանին եւ Ալիեւների դաժան ընտանիքին»:

Արցախի վերաբերյալ Կոնգրեսի հայտը ներառված է 2021 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության մասին օրինագծում, որը Ներկայացուցիչների պալատն ընդունել է նախօրեին ավելի վաղ COVID-19-ի խթանման միջոցառումների փաթեթին զուգահեռ:

2021 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության օրինագիծը ներառում է նաև Թուրքիային ԱՄՆ ռազմական օգնության երկու հիմնական սահմանափակում. F-35 օդանավերի փոխանցման համար միջոցների արգելափակում եւ Թուրքիայի նախագահի Պաշտպանության վարչությանը (TPPD) օգնության դադարեցում՝ ի պատասխան 2017 թվականին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ