News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատժամիջոցների ճնշման պայմաններում Եվրասիական տնտեսական միության հետ ավելի սերտ փոխգործակցության կոչ է արել, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարում ԵԱՏՄ-ի հետ առեւտրային փոխանակման մասին տվյալները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը իրանական արտադրանքի արտահանման համար դեպի նոր շուկա դռներ է բացել: «ԵԱՏՄ-ում Իրանի ներկայությունն ավելի կարեւոր է, քան նախկինում, ներկայիս տնտեսական պատերազմի եւ կորոնավիրուսի հետեւանքների պայմաններում»,-ընդգծել է Ռոհանին:

2019 թվականի հունիսին իրանական խորհրդարանը վավերացրել է համաձայնագիրը, որը թույլ է տալիս միանալ ԵԱՏՄ երկրների հետ ազատ առեւտրի գոտուն:

Համաձայնագիրը, որը ստորագրվել է Ղազախստանում 2018 թվականի մայիսին, սահմանում է ԵԱՏՄ-ի, Իրանի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության միջեւ հիմնական կանոնները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ