News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը զգալիորեն նվազեցրել է ֆիզիկական անձ հաճախորդների ռուսական ռուբլով դեպի ՌԴ SWIFT փոխանցումների սակագինը: Այն սահմանվել է ընդամենը 2500 ՀՀ դրամ անկախ փոխանցման գումարի մեծությունից, նախկին 5,000-30,000 դրամի փոխարեն:

Ինչպես նշում են Արդշինբանկում, սակագների փոփոխության նպատակն է առաջարկել  մատչելի փոխանցումներ ՌԴ բանկերի հաճախորդների քարտային կամ բանկային հաշիվներին առանց սահմանափակելու փոխանցվող գումարի մեծությունը: Փոխանցումն իրականացվում է արագ, ապահով, այժմ նաև՝ իջեցված սակագնով: Հնարավոր է նաև կատարել փոխանցում առանց հաշիվ բացելու, ինչպես նաև այլ արժույթներով՝ դոլարով և եվրոյով սկսած 4000 ՀՀ դրամ միջնորդավճարից:

Հիշեցնենք, որ Արդշինբանկն ունի Հայաստանում ամենալայն մասնաճյուղային ցանցերից մեկը` 60 մասնաճյուղ: Բանկի գործընկերները միջազգային դրամական փոխանցումների խոշորագույն համակարգերն են և աշխարհի առաջատար բանկերը: 2020 թվականին Արդշինբանկը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance և Euromoney ամսագրերի: Global Finance-ը Արդշինբանկը ճանաչեց 2020 թ.-ի Հայաստանի ամենահուսալի բանկ, իսկ Financial Times- ի The Banker ամսագիրը Արդշինբանկի եվրապարտատոմսերի թողարկումը ճանաչեց որպես «2020 թվականի տարվա գործարք» Եվրոպայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում...
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
«Ավելի վատ իրենց համար»...
Ամենաշատ