News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պարզվեց՝ մեր ժողովուրդը շատ բարի է ու օրինապաշտ, որովհետեւ ցանկացած ուրիշ դեպքում, երբ հայրենիքն այս վիճակի մեջ են գցում, այդ ղեկավարը 2-3 օրից ավել չէր մնա:  Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապրակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մենք գնում ենք օրինական, բարի ճանապարհով: Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասցրեց այդ ծանր վիճակին: Կարար շուտ կանգներ, բայց ինքը կանգնեցրեց այն պահին, որ մենք ունենանք ամենամեծ կորուստը եւ ինքն էլ ունեցավ այդ կորուստը, որովհետեւ իր վրա է դա: Դուրս գալուց նույնն է անելու: Ինքը դուրս կգա այն պահին, երբ որ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը: Դա բնավորություն, խասյաթ է: Նաեւ մեզանից է կախված, որ դա արագացնենք: Մենք հիմա գնում ենք հանդարտ, օրինական ճանապարհներով, բայց ինքը պետք է չմնա եւ մեր  գործողությունները օրեցօր պետք է խստանան: Պահ կգա, որ էլ չենք նայի՝ ինչն է ճիշտ, ինչը սխալ, կարեւորը, որ ինքը գնա»,-հայտարարեց նա:

Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ իրենք մշակել են ինչ-որ ճանապարհ. «Հերթական քայլերը Իշխան Սաղաթելյանը կասի: Ուզում եմ մեզ մաղթել հաղթանակ, որովհետեւ առանց հաղթանակի չենք ունենա հայրենիք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ